Վահան Բիչախչյանը՝ գոլային երկու փոխանցման հեղինակ

Սլովակիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ 5:3 հաշվով հաղթեց «Տրենչինին»: Տանտերերի կազմում խաղին մասնակցեց Վահան Բիչախչյանը՝ փոխարինման դուրս գալով 66-րդ րոպեին:

Ստացած խաղաժամանակում Հայաստանի ազգային հավաքականի խաղացողն աչքի ընկավ գոլային փոխանցումներով: Նախ նրա փոխանցումից հետո 69-րդ րոպեին աչքի ընկավ Յակուբ Կիվիորը, իսկ 76-րդ րոպեին թիմի հինգերորդ գոլը խփեց Ադամ Գոլյանը:

Սլովակիայի ընթացիկ առաջնությունում Բիչախչյանը խփել է ինը գոլ ու կատարել գոլային հինգ փոխանցում: Բիչախչյանը մեկ գոլ է խփել նաև գավաթի խաղարկությունում: Հիշեցնենք, որ «Ժիլինան» խաղալու է եզրափակչում: