«Ժիլինան» ոչ-ոքի խաղաց. Բիչախչյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Սլովակիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ժիլինան» մրցակցի դաշտում մրցեց «Սերեդի» հետ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Հյուրերի կազմում խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը: Վերջինս դարձավ գոլային փոխանցման հեղինակ: