Նոյերը հավասարվեց Բուֆոնին, Լեւանդովսկին կրկնեց իր իսկ ռեկորդը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի հինգերորդ տուրում Մյունխենի «Բավարիան» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց Կիեւի «Դինամոյին»: Հաշվետու մրցավեճը դարձավ 124-րդ հանդիպումը Նոյերի համար Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Այս ցուցանիշով գերմանացին հավասարվեց Ջանլուիջի Բուֆոնին: Դարպասապահներից միայն Իկեր Կասիլյասն է ավելի շատ հանդիպում անցկացրել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում՝ 177 խաղ:

Ուկրաինական թիմի հետ մրցավեճում բավարացիներից հաշիվը բացեց Ռոբերտ Լեւանդովսկին: Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում լեհ ռմբարկուն գոլ է խփում արդեն 9 խաղ անընդմեջ: Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում ոչ մեկ անգամ գոլի հեղինակ է դառնում 9 խաղ անընդմեջ: Լեւանդովսկին նման արդյունք ցույց էր տվել 2020 թվականի օգոստոսին:

ԴԻՆԱՄՈ Կ.-ԲԱՎԱՐԻԱ 1-2 (0-2) MC
0-1՝ Ռոբերտ Լեվանդովսկի 14՛, 0-2՝ Կինգսլի Կոման 42՛, 1-2՝ Դենիս Գարմաշ 70՛
ԴԻՆԱՄՈ Կ.. 1.Գեորգի Բուշչան, 16.Վիտալի Միկոլենկո, 25.Իլիա Զաբարնի, 34.Ալեքսանդր Սիորտա, 94.Տոմաշ Կենդզյորա (20.Ալեքսանդր Կարավաեվ, 76), 5.Սերգեյ Սիդորչուկ, 14.Կառլոս Դե Պենա (19.Դենիս Գարմաշ, 46), 15.Վիկտոր Ցիգանկով, 29.Վիտալի Բույալսկի, 10.Նիկոլայ Շապարենկո, 73.Իլյա Շկուրին (22.Վիտինյո, 46)
ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 5.Բենժամեն Պավար, 19.Ալֆոնսո Դեվիս, 21.Լուկաս Էրնանդես (20.Բունա Սառ, 48), 23.Նյանզու Կուասի (40.Մալիկ Տիլման, 85), 8.Լեոն Գորեցկա, 24.Կորենտեն Տոլիսո, 9.Ռոբերտ Լեվանդովսկի, 10.Լերոյ Սանե (3.Օմար Ռիչարդս, 88), 11.Կինգսլի Կոման (22.Մարկ Ռոկա, 67), 25.Թոմաս Մյուլեր
Զգուշացում՝ Նիկոլայ Շապարենկո 32՛ (Դ), Բունա Սառ 52՛ (Բ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
40 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 60
9 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 12 (4)
7 ՏՈՒԳԱՆՔ 15
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 6

Հաշվետու տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Բենֆիկայի» հետ:

ԲԱՐՍԵԼՈՆԱ-ԲԵՆՖԻԿԱ 0-0 MC
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 3.Խերարդ Պիկե, 4.Ռոնալդ Արաուխո (24.Էրիկ Գարսիա, 87), 15.Կլեման Լանգլե (2.Սերջինո Դեստ, 86), 18.Խորդի Ալբա, 5.Սերխիո Բուսկետս, 11.Յուսուֆ Դեմիր (7.Ուսման Դեմբելե, 66), 21.Ֆրենկի դե Յոնգ, 28.Նիկո, 30.Գավի, 9.Մեմֆիս Դեպայ
ԲԵՆՖԻԿԱ. 99.Օդիսեաս Վլախոդիմոս, 2.Ժիլբերտու, 3.Ալեքս Գրիմալդո (14.Հարիս Սեֆերովիչ, 81), 5.Յան Ֆերտոնգեն, 30.Նիկոլաս Օտամենդի, 34.Անդրե Ալմեյդա, 20.Ժոաու Մարիու (49.Ադել Տարաբտ, 59), 28.Յուլիան Վայգլ, 7.Էվերտոն (21.Պիցցի, 70), 15.Ռոման Յարեմչուկ (9.Դարվին Նունյես, 59), 27.Ռաֆա Սիլվա (22.Վալենտինո Լազարո, 70)
Զգուշացում՝ Խերարդ Պիկե 49՛ (Բ), Ալեքս Գրիմալդո 36՛ (Բ), Ժոաու Մարիու 49՛ (Բ), Օդիսեաս Վլախոդիմոս 90՛ (Բ), Ադել Տարաբտ 90՛ (Բ) ; Մրցավար՝ Սերգեյ Կարասյով (Ռուսաստան)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
61 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 39
14 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (3)
13 ՏՈՒԳԱՆՔ 14
6 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3

«Սեւիլիան» կարող է դառնալ առաջին իսպանական թիմը, որը կհաղթահարի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլը մեկնարկային չորս խաղում ոչ մի հաղթանակ չտանելուց հետո: Վերջին անգամ նման հաջողության հասել է «Ատալանտան» 2019/20 թթ մրցաշրջանում: