Վեցերորդը. «Բավարիան»՝ չեմպիոնների չեմպիոն

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում Մյունխենի «Բավարիան» հաղթեց Փարիզի «Պարի Սեն ժերմենին» և պատմության մեջ վեցերորդ անգամ նվաճեց բաղձալի գավաթը:

«Բավարիան» չեմպիոնության ճանապարհին ոչ մի միավոր չկորցրեց՝ հաղթելով խաղարկության բոլոր 11 խաղում: Անցկացրած 11 խաղում մյունխեցնիները խփեցին 43 գոլ: Պատմության մեջ առաջին թիմն է, որ հաղթում է խաղարկության բոլոր խաղերում:

«Պարի Սեն Ժերմենի» դարպասը միակ գոլը խփեց Կինգսլի Կոմանը, որը դարձավ հինգերորդ ֆրանսիացին, որը գոլ է խփում Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում (ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա): Կոմանից առաջ նման արդյունքի հասել են  Կարիմ Բենզեման (2018), Զինեդին Զիդանը (2002), Մարսել Դեսային (1994) և Բասիլ Բոլին (1993):

«Պարի Սեն Ժերմենը» պարտվեց իր առաջին եզրափակչում: Ի դեպ, վերջին յոթ թիմից յուրաքանչյուրը, որոնք առաջին անգամ հասել են Եվրոպայի գավաթ/ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ պարտվել են: Վերջին անգամ առաջին փորձից հաղթել է Դորտմունդի «Բորուսիան», որը 1997 թվականին հաղթել է Թուրինի «Յուվենտուսին»:

Hot Videos