Բայդաչնին պաշտոնապես լքեց «Արարատ-Արմենիան»

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Անատոլի Բայդաչնին երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Օրեր առաջ հայտնել էինք, որ «Արարատ-Արմենիայում» տեղի կունենա մարզչական փոփոխություն: Football365.amտեղեկություններով «Արարատ-Արմենիան» կգլխավորի Դմիտրի Գունկոն, որը ներկա պահին հանդիսանում է Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ անցած առաջնության արդյունքներով «Նոան» զբաղեցրեց երկրորդ տեղն ու մասնակցելու է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը: «Արարատ-Արմենիան» եվրագավաթային խաղարկության ուղեգիր չի նվաճել: