«Բարսելոնայի» անտիռեկորդը վերջին 33 տարում

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով պարտվեց «Կադիսին»: Անցկացրած 10 խաղում կատալոնացիները վաստակել են 14 միավոր: Սկսած 1987/88 թթ մրցաշրջանից սա «Բարսելոնայի» ամենացածր ցուցանիշն է մրցաշրջանի այս հատվածի համար: 33 տարի առաջ «Բարսելոնան» առաջնության առաջին 10 խաղից հետո վաստակել էր 13 միավոր (3 միավոր հաղթանակի համար): Նշենք, որ նշված մրցաշրջանից հետո է «Բարսելոնան» գլխավորել Յոհան Կրույֆը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am