«Բարսելոնան» հայտնել է Մեսսիի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լիոնել Մեսսին կլքի ակումբը: Նշվում է, որ արգենտինացին չի շարունակի մրցելույթները թիմում չնայած նրան, որ խաղացողն ու ակումբը պայմանավորվել էին պայմանագրի ժամկետն երկարաձգելու հարցի շուրջ: Կողմերը չեն կարող նոր համաձայանագիր ստորագրել տնտեսական կանոնների ու Պրիմերայի սահմանափակումների պատճառով:

Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվել է հունիսի վերջին: Մեսսին իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայի» կազմում: Անցած մրցաշրջանում Լեոն առաջնության շրջանակներում անցկացրած 35 խաղում խփեց 30 գոլ և կատարեց 9 գոլային փոխանցում:

«Չնայած նրան, որ «Բարսելոնան» ու Լիոնել Մեսսին հասան համաձայնության և մտադիր էին նոր պայմանագիր ստորագրել արդեն այսօր, գործարքը չի կարող կայանալ ֆինանսական խոչընդոտների պատճառով՝ գրված իսպանական լիգայի կանոնակարգում: Ստեղծված իրավիճակի արդյունքում Մեսսին չի մնա «Բարսելոնայում»: Կողմերը ցավում են, որ խաղացողի ու ակումբի ցանկությունները վերջնարդյունքում չեն կարող կյանքի կոչվել»,- նշված է կատալոնական ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Վերջում «Բարսելոնան» իր շնորհակալությունն է հայտնել խաղացողին և ցանկացել է նրան ամենալավը կյանքում և պրոֆեսիոնալ կարիերայում: