Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Սկոպյե

Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 2-ին կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 առաջնության որրակավորման փուլի չորրոդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը։
Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Սկոպյեի Park Hotel & Spa հյուրանոցում։ Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի իր առաջին մարզումը Սկոպյեում, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: