Ավանեսյանը մասնակցեց «Ռոտորի» հետ խաղին. «Տամբովը» պարտվեց

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Տամբովը» սեփական հարկի տակ մցրեց «Ռոտորի» հետ: Տանտերերը միայն վերջին պահին կարողացան կազմը համալրել խաղացողներով: Ֆինանսական խնդիրների պատճառով թիմը կանգնել էր փաստի առաջ: Այս ընթացքում ակումբից հեռացան 17 ֆուտբոլիստ, որոնց թվում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Փոխարենը թիմը մեկ օրում հայտավորեց 9 խաղացող, որոնց թվում էր կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը:

Վերջինս Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է: Ձմեռային դադարի ժամանակ հասցրեց բանակայինների գլխավոր թիմի հետ մարզվել: 18-ամյա խաղացողն իրեն լավ դրսևորեց հատկապես Իսպանիայում տեղի ունեցած ուսումնամարզական հավաքի ընթացքում:

ԲԿՄԱ-ի սելեկցիոն բաժնի ղեկավար, Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Մովսեսյանն ավելի վաղ անդրադարձել էր Ավանեսյանի հնարավոր տրանսֆերին և նշել, որ եթե «Տամբովին» թույլատրեն խաղացողներ գրանցել, ապա համաձայն պայմանավորվածության պատրաստ են խաղացողին վարձավճարի հիմունքներով անվճար բաց թողնել: Ըստ Մովսեսյանի՝ ֆուտբոլիստն աչքի է ընկել ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում և արժանացել մարզչական շտաբի ուշադրությանը: Մյուս կողմից տեղափոխությունը «Տամբով» կարող է օգնել կիսապաշտպանին առաջընթաց գրանցել բարձր մակարդակում:

Օրեր առաջ պարզ դարձավ, որ բանակայիններին ու «Տամբովի» ներկայացուցիչները պայմանավորվել են Ավանեսյանի տրանսֆերի շուրջ: Ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կպաշտպանի «Տամբովի» գույները:

Հայազգի խաղացողը հասցրել է ներկայացնել Ռուսաստանի Մ16, Մ17, Մ18 տարեկանների հավաքականները: Ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի երիտասարդական առաջնության շրջանակներում մասնակցել է 14 հանդիպման, խփել է 6 գոլ ու կատարել գոլային 1 փոխանցում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos