Մադրիդի «Ատլետիկոն»՝ Իսպանիայի չեմպիոն

Մադրիդի «Ատլետիկոն» հաղթեց առաջնության վերջին խաղում ու հռչակվեց Իսպանիայի չեմպիոն: Դիեգո Սիմեոնեյի գլխավորած թիմը կարողացավ կամային հաղթանակ տանել «Վալյադոլիդի» հարկի տակ (2:1): Կամային հաղթանակ տարավ նաև Մադրիդի «Ռեալը»: Զիդանի սաները գրավեցին երկրորդ հորիզոնականը:

Կայացած 38 տուրից հետո Սիմեոնեի սաները վաստակեցին 86 միավոր և առաջ անցան «Ռեալ Մադրիդից» երկու միավորով: «Ատլետիկոն» պատմության մեջ 11-րդ անգամ նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը: Մինչ այս թիմն հաղթել էր (1939/1940, 1940/1941, 1949/1950, 1950/1951, 1965/1966, 1969/1970, 1972/1973, 1976/1977, 1995/1996, 2013/2014 մրցաշրջաններում: Համեմատության համար նշենք, որ Մադրիդի «Ռեալը» չեմպիոնական գավաթը բարձրացրել է 34 անգամ:

Մադրիդի «Ռեալի» հաղթանակի դեպքում նույնիսկ հնարավոր ոչ-ոքին «Վալյադոլիդի» հետ խաղում թույլ չէր «Ատլետիկոյին» հաղթել առաջնությունում: Պարտությունից հետո «Վալյադոլիդը» զբաղեցրեց 19-րդ հորիզոնականն ու դուրս մնաց Լա Լիգայից: Նրա ճակատագրին արաժանացան նաև «Ուեսկան» ու «Էյբարը»: Վերջինս հաշվետու տուրում մրցեց «Բարսելոնայի» հետ: Կատալոնացիները հաղթեցին և առաջնությունն ավարտեցին երրորդ տեղում: Չորրորդ հորիզոնականը կզբաղեցնի «Սևիլիան»: Համապատասխանաբար հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ հորիզոնականները զբաղեցրեցին ու եվրագավաթային գոտիում ամրապնդեցին իրենց դիրքերը «Ռեալ Սոսիեդադը», «Բետիսն» ու «Վիլյառեալը»:

Առաջնության լավագույն ռմբարկուն Լիոնել Մեսսին է «Բարսելոնայից»՝ խփած 30 գոլով: Երկրորդ ու երրորդ տեղերը կիսեցին զբաղեցրեց Կարիմ Բենզեման «Մադրիդից» ու ժերար Մորենոն «Վիլյառեալից» 23-ական գոլով, չորրորդ հորիզոնականում «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսն է: Ուրուգվայցին խփել է 21 գոլ: Հնգյակն եզրափակում էՅուսեֆ էն-Նեսիրին «Սևիլիայից»՝ խփած 18 գոլով: Ճիշտ է, վերջինս դեռ կարող է ավելացնել գոլերի թիվը: Ընթացիկ առաջնության վերջին երկու խաղը կկայանան վաղը: «Սևիլիան» ընդունելու է «Ալավեսին», «Գրանդան»՝ «Խետաֆեին»:

Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԱՏԼԵՏԻԿՈ Մ. 38 26 8 4 67 25 86
2 ՌԵԱԼ Մ. 38 25 9 4 67 28 84
3 ԲԱՐՍԵԼՈՆԱ 38 24 7 7 85 38 79
4 ՍԵՎԻԼՅԱ 37 23 5 9 52 33 74
5 Ռ. ՍՈՍԻԵԴԱԴ 38 17 11 10 59 38 62
6 ԲԵՏԻՍ 38 17 10 11 50 50 61
7 ՎԻԼՅԱՌԵԱԼ 38 15 13 10 60 44 58
8 ՍԵԼՏԱ 38 14 11 13 55 57 53
9 ԱՏԼԵՏԻԿ 38 11 13 14 46 42 46
10 ԳՐԱՆԱԴԱ 37 13 6 18 47 65 45
11 ՕՍԱՍՈՒՆԱ 38 11 11 16 37 48 44
12 ԿԱԴԻՍ 38 11 11 16 36 58 44
13 ՎԱԼԵՆՍԻԱ 38 10 13 15 50 53 43
14 ԼԵՎԱՆՏԵ 38 9 14 15 46 57 41
15 ԱԼԱՎԵՍ 37 9 11 17 36 56 38
16 ԽԵՏԱՖԵ 37 9 10 18 28 43 37
17 ԷԼՉԵ 38 8 12 18 34 55 36
18 ՈՒԵՍԿԱ 38 7 13 18 34 53 34
19 ՎԱԼՅԱԴՈԼԻԴ 38 5 16 17 34 57 31
20 ԷՅԲԱՐ 38 6 12 20 29 52 30