Արթուր Քարտաշյանը հեռացել է «Փյունիկից»

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմից հեռացել է պաշտպան Արթուր Քարտաշյանը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։

Արթուր Քարտաշյանը Փյունիկի սան է: Թիմի կազմում 24-ամյա պաշտպանն անցկացրել է 108 խաղ՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։