Պրեմիեր լիգա. «Արսենալը» դեռ ունի հնարավորություն

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 36-րդ տուրում «Արսենալը» մրցակցի դաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Չելսիին»: «Ազնվականները» 35 խաղից հետո ունեն 64 միավոր և զբաղեցնում են չորրորդ տեղը: «Չելսին» առաջ է «Լիվերպուլից» 7 միավորով («Լիվերպուլն» երկու խաղ պակաս է անցկացրել): «Արսենալը» վաստակել է 55 միավոր, թիմն ութերորդ տեղում է: «Զինագործները» հինգերորդ տեղում գտնվող թիմին զիջում են երեք միավորով: Հիշեցնենք, որ հինգերորդ տեղն իրավունք է տալիս մասնակցել Եվրոպայի լիգայի խաղակությանը: «Արսենալը» դեռ ունի հնարավորություն, սակայն բոլոր թիմերը, որոնք զբաղեցնում են 5-7-րդ տեղերը, մեկ խաղ պակաս են անցկացրել:

ՉԵԼՍԻ-ԱՐՍԵՆԱԼ 0-1 (0-1) MC
0-1՝ Էմիլ Սմիթ Ռոու 16՛
ՉԵԼՍԻ. 1.Կեպա Արիսաբալագա, 6.Տիագու Սիլվա, 15.Կուրտ Զումա, 21.Բեն Չիլվել, 24.Ռիս Ջեյմս, 28.Սեսար Ասպիլիկուետա (22.Հակիմ Զիեշ, 78), 5.Ժորժինյո, 19.Մեյսոն Մաունթ, 23.Բիլի Գիլմոր (20.Կալում Հադսոն-Օդոյի, 46), 29.Կայ Հավերց (18.Օլիվյե Ժիրու, 65), 10.Քրիստիան Պուլիսիչ
ԱՐՍԵՆԱԼ. 1.Բերնդ Լենո, 2.Էկտոր Բելյերին (21.Կալում Չեմբերս, 88), 3.Կիրան Տիրնի, 6.Գաբրիել, 16.Ռոբ Հոլդինգ, 22.Պաբլո Մարի, 11.Մարտին Էդեգոր, 18.Թոմաս Տեյե Պարթի, 25.Մոհամեդ Էլ Նենի, 7.Բուկայո Սակա (2.Էկտոր Բելյերին, 65), 14.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (9.Ալեքսանդր Լյակազետ, 79), 32.Էմիլ Սմիթ Ռոու
Զգուշացում՝ Թոմաս Տեյե Պարթի 90՛ (Ա) ; Մրցավար՝ Անդրե Մարիներ (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
63 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 37
11 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 4 (3)
9 ՏՈՒԳԱՆՔ 7
9 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1