«Արսենալին» տան պատերը չեն օգնում. «Սիթին» կրկնեց իր ռեկորդը

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի կենտրոնական խաղերից մեկում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»: Միակ և հաղթական գոլը խփեց Ռահիմ Ստերլինգը:

«Սիթին» ռեկորդ սահմանեց անգլիական թիմերի շրջանում: Թիմը տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը դրսում բոլոր մրցաշարերը հաշվի առած: Մինչ այս ռեկորդը կրկին պատկանում էր Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին, որը սահմանվել էր 2017 թվականին մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:

«Արսենալը» կրկին սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Սիթիին»՝ չխփելով ոչ մի գոլ: «Զինագործներն» այս հարցում ոչինչ չեն կարողանում անել արդեն չորրորդ խաղն անընդմեջ Պրեմիեր լիգայի շրջանակներում: Սա առաջին դեպքն է լոնդոնցիների պատմության մեջ, որ թիմը տնային չորս խաղում անընդմեջ չի կարողանում գոլ խփել միևնույն մրցակցին:

Ի դեպ, «Էմիրեյթսում» Պրեմիեր լիգայի շրջանակներում կրկին գոլով աչքի ընկավ «Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը: Անգլիացին դա անում է արդեն երրորդ խաղն անընդմեջ և այս արդյունով երրորդն է: Մինչ այս «Արսենալի» հարկի տակ նման արդյունավետությամբ աչքի էին ընկել Նիկոլա Անելկան (չորս խաղ) ու Յան Հարտը (երեք խաղ):

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos