Արսեն Զախարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ. «Դինամոյի» կամային հաղթանակը Կրասնոդարում

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մոսկվայի «Դինամոն» Կրասնոդարում կամային հաղթանակ տարավ տեղի համունուն թիմի հետ մրցավեճում: Խաղի ընթացքում «Կրասնոդարը» հաղթում էր 2:0 հաշվով, սակայն հյուրերը կարողացան բեկել խաղի ընթացքը:

Սկզբից մինչև վերջ Սանդրո Շվարցի գլխավորած թիմին օգնեց 17-ամյա Արսեն Զախարյանը: Վերջինս աչքի ընկավ գոլային փոխանցումով և ընդհանրապես լավագույններից մեկն էր խաղադաշտում:

Զախարյանը վեց խաղ է անցկացրել ընթացիկ առաջնությունում, խփել է 1 գոլ, կատարել գոլային երկու փոխանցում: Ֆուտբոլիստն առաջին անգամ խաղացել է թիմի մեկնարկային կազմում փետրվարի 28-ին կայացած «Ախմատի» հետ մրցավեճում: Այդ օրը նա վաստակել է 11 մետրանոց ու խփել է իր անդրանիկ գոլը «Դինամոյի» կազմում:

Պատանի կիսապաշտպանը հասցրել է ներկայացնել Ռուաստանի պատանեկան հավաքականներ: Օրեր առաջ պարզ դարձավ, որ նա հրավիրվել է Ռուաստանի երիտասարդական հավաքական, որը պատրաստվում է Եվրոպայի առաջնության խաղերին: Մրցաշարի խմբային փուլը տեղի կունենա մարտի 23-ից 31-ը Հունգարիայում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am