Սանդրո Շվարցը՝ Արսեն Զախարյանի ու նրա խաղի մասին

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր ավարտված առաջնության հայտնություններից մեկը հայկական արմատներ ունեցող Արսեն Զախարյանն է, որն հասցրեց այս ընթացքում հանդես գալ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում՝ մասնակցելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, իսկ ներկա պահին գտնվում է Ռուսաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի ուշադրության կենտրոնում: Զարխարյանը 17 տարեկան է և նորամուտը ռուսական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում նշեց դինամոյականների գլխավոր մարզիչ Սանրո Շվարցի օրոք: Գերմանացին ծավալուն հարցազրույց է տվել «Սպորտ Էքսպրես» պարբերականին ու խոսել է նաև Զախարյանի ու իր թիմի մյուս պատնաի և երիտասարդ խաղացողների մասին: Ձմռանը «Դինամոն» որոշեց չհրավիրել նորեկներ ու դա հնարավորություն էր Արսենի ու նրա ընկերների համար:

«Գոհ եմ Զախարյանից ու Տյուկավանի առաջընթացից: Երբ աշնանն եկա թիմում երկու տղա կային ակադեմիայից: Առաջին մարզումից պարզ էր, որ տաղանդավոր ֆուտբոլիստներ են մեծ պոտենցիալով: Այս ընթացքում շատ լավ աշխատեցին այդ թվում նաև ձմեռային հավաքներին, դրա համար արժանիորեն ստանա խաղաժամանակ խաղադաշտում: Մեր նպատակն այն է, որ հետևենք, որպեսզի առաջընթացը շարունակվի: Շատ գոհ եմ, թե ինչպես են Զախարյանն ու Տյուկավինն ընդունում իրականությունը: Այո, հիմա ուշադրության կենտրոնում են, մասնակցեցին Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, մամուլն է շատ հարցնում, բայց դա նրանց չի խանգարում առավելագույնը տալ մարզումներին: Հոգեբանորեն հիանալի են դիմանում և ամբողջությամբ կենտրոնացած են գործընթացի վրա: Ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ կապված հետևում ենք, որ ճիշտ վերականգնվեն: Ինչ վերաբերում է ազգային հավաքականից հրավեր ստանալուն, ապա Չերչեսովը հետևում է բոլորին: Նրա դիտարկումներով Զախարյանն արժանի է հրավերի: Սա վտանգ չէ, այլ ֆուտբոլիստի մակարդակի մասին է խոսում, խաղի արդյունքն է, որը նա ցույց է տվել: Հասկանալի է, որ հրավերը պետք է ադեկվատ ընդունել, բայց Զախարյանի դեպքում չեմ կասկածում, որ Արսենն այդպես էլ կանի: Այն, որ այս տղան չի փոխվի դեպի վատը և կփորձի միայն կատարելագործել իր խաղը: Շատ ուրախ եմ, որ Զախարյանը հրավեր է ստացել ազգային հավաքականից: Ինչպես նաև մնացած դինամոյականները՝ Շունինը, Եվգենյևն ու Ֆոմինը»,- ասել է Շվարցը: 

Վերջերս Արսեն Զախարյանն ասաց, թե ինչու որոշեց խաղալ Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի հավաքականում: Սկզբում որոշել է Ռուաստանի երիտասարդականի կազմում մասնակցել Եվրոպայի առաջնությանը, հետո միանգամից ստացել է հրավեր ազգային թիմից: Խաղացողն ասել է, որ ամեն ինչ այնքան արագ է եղել, որ ընտրության առաջ էլ չի կանգնել:

Հավելենք, որ Զախարյանը հիվանդացել է անգինայով ու չի մասնակցի Ռուաստանի ազգային հավաքականի հավաքին, որն անցկացնելու են Ավստրիայում:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր ավարտված առաջնությունում Զախարյանն անցկացրեց 13 հանդիպում, խփեց 3 գոլ ու կատարեց գոլային 5 փոխանցում: