Արսեն Պետրոսյանը գլխավորել է «Ուրարտուն»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Տիգրան Եսայանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը. հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ակումբում տեղի են ունեցել նոր նշանակումներ։ «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արսեն Պետրոսյանը։ Գլխավոր թիմի մարզչական շտաբը համալրել են նաև Ստեփան Ղազարյանն ու Իգոր Պադերինը։ Վերջինս ավարտել է ֆուտբոլիստի կարիերան: