Արմեն Շահգելդյանը հեռացավ «Սևանից

Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության երկրորդ տուրում «Սևանը» մրցակցի հարկի տակ 1։4 հաշվով պարտություն կրեց «Ուրարտուից»: Հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել հանդիպում ակումբի ղեկավարության ու գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի միջև։ Կողմերը երկկողմանի համաձայնությամբ որոշել են դադարեցնել համագործակցությունը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: