Արման Մելիքսեթյանը կխաղա «Վանում»

Չարենցավանի «Վանի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի շարքերը համալրել է դարպասապահ Արման Մելիքսեթյանը:

«Սիրելի ֆուտբոլասերներ, մեծ ոգևորությամբ հայտնում ենք ձեզ մեր գալիք մրցաշրջանի առաջին տրանսֆերի մասին: Այսուհետ մեր ակումբի գույները պաշտպանելու է ազգային հավաքականի թեկնածու, 25-ամյա դարպասապահ Արման Մելիքսեթյանը»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրությունում: