Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց Ֆարերյան կղզիների ընտրանուն

Սեպտեմբերի 2-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի երկրորդ մրցափուլի Հայաստան Մ-21 — Ֆարերյան կղզիներ Մ-21 հանդիպումը: Մեր երիտասարդական հավաքականը վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ 2:0 հաշվով։
Հայաստան Մ-21 — Ֆարերյան կղզիներ Մ-21՝ 2։0 (1:0)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Դմիտրի Դմիտրիև (Բելառուս)
Գոլերի հեղինակներ՝ Նարեկ Գրիգորյան, 40, Միքայել Միրզոյան, 85 (11մ)
Հայաստան Մ-21

12. Արման Ներսեսյան, 3. Արսեն Գալստյան, 6. Նարեկ Աղասարյան, 7. Սերգեյ Մկրտչյան, 8. Միքայել Միրզոյան (17. Արամ Խամոյան, 89), 11. Նարեկ Գրիգորյան (ա) (19. Նարեկ Ալավերդյան, 90+2), 13. Վոլոդյա Սամսոնյան, 14. Արթուր Սերոբյան (10. Մարտին Գրիգորյան, 77), 21. Գրենիկ Պետրոսյան (20. Միսակ Հակոբյան, 90), 22. Սերգեյ Կոչկանյան, 23. Ստյոպա Մկրտչյան:

Պահեստայիններ. 1. Հարություն Մելքոնյան, 4. Արման Ղազարյան, 5. Պետրոս Մանուկյան, 9. Սերոժ Թիթիզյան, 15. Կարեն Մուրադյան:

Գլխավոր մարզիչ` Ռաֆայել Նազարյան
Ֆարերյան կղզիներ Մ-21

1. Բարդուր Ռեյնադրուդ (23. Բյարտի Վիտալիս Մորկ, 28), 2. Սիմուն Սոլհելմ (14. Ինգի Յոնհանդսոն, 80), 3. Ջուրդուր Նելսեն (5. Ակի Յոհանեսեն, 66), 4. Դան Ֆրյոդասոն, 8. Պետուր Ստիպանես (7. Բարդուր Օլաֆսոն Յենսեն, 80), 10. Ստեֆան Ռադոսավլևիչ, 11. Հեյմի Սորեսեն (9. Ստեֆան Լոքին, 66), 13. Ակի Սամուելսոն, 15. Բորյե Պետերսեն, 16. Նոա Հանս-Մնենեյ, 18. Անդրես Յոհանսեն:

Պահեստայիններ. 12. Նիլսոն Ռասմուս, 6. Էլիաս Էլ Մուստաժ, 19. Գուլբրանդուր Օրեգարդ, 20․ Ասի Դամ։
Գլխավոր մարզիչ՝ Սամալ Հենցե