Հայաստանի ընտրանին պարտվեց Շվեդիային

Մի քանի օրվա ընթացքում Հայաստանի ազգային ընտրանին ստուգողական երկրորդ հանդիպումն անցկացրեց: Այս անգամ Խոակին Կապառոսի սաները մրցակցի դաշտում ուժերը պարզեցին Շվեդիայի հավաքականի հետ: Հաջողությունն ուղեկցեց տանտերերին, խաղն ավարտվեց 3:1 հաշվով: Առաջին կեսն ավարտվեց 2:0 հաշվով, Դավիթ Յուրչենկոն կարողացավ ետ մղել նաև 11 մետրանոց հարված: Ընդմիջումից հետո Հայաստանը մեկ գոլ խփեց, աչքի ընկավ Վահան Բիչախչյանը: Վերջինս բացեց գոլերի հաշիվն ազգային ընտրանու կազմում: Խաղի ավարտից րոպեներ առաջ շվեդներն ևս մեկ գնդակ ուղարկեցին Յուրչենկոյի դարպասը:

Շվեդիա-Հայաստան 3:1 (2:0)

  • Սոլնա, «Ֆրենդս Արենա» մարզադաշտ
  • Մրցավար՝ Մատիաս Գեստրանիուս (Ֆինլանդիա)
  • Գոլերը՝ Էմիլ Ֆորսբերգ, 16, Մարկուս Դանիելսոն, 34, Վահան Բիչախչյան, 64, Մարկուս Բերգ, 84
  • Չիրացված 11-մետրանոց՝ Էմիլ Ֆորսբերգ, 39
  • Զգուշացումներ՝ Կարեն Մուրադյան, 71, Վիկտոր Կլասոն, 79, Պիեր Բենգտսոն, 89, Վահան Բիչախչյան, 90+2, Կեն Սեմա, 90+3

Շվեդիա՝ 1. Ռոբին Օլսեն, 2. Միքայել Լուստիգ (16. Էմիլ Կրաֆտ, 72), 24. Մարկուս Դանիելսոն, 3. Վիկտոր Լինդելյոֆ, 5. Պիեր Բենգտսոն, 7. Սեբաստիան Լարսոն (ա) (17. Վիկտոր Կլասոն, 46), 8. Ալբին Էկդալ (19. Մատիաս Սվանբերգ,72), 20. Կրիստոֆեր Օլսոն, 10. Էմիլ Ֆորսբերգ (15. Կեն Սեմա, 84), 21. Դեյան Կուլուսևսկի (22. Ռոբին Կեսոն, 72), 11. Ալեքսանդր Իսակ (9. Մարկուս Բերգ, 72)

  • Պահեստայիններ՝ 12. Կարլ-Յոհան Յունսոն, 23. Կրիստոֆեր Նորդֆելդտ, 4. Անդրեաս Գրանկվիստ, 13. Գուստավ Սվենսոն, 25. Ջորդան Լարսոն, 26. Յենս-Լիս Կայուստե
  • Գլխավոր մարզիչ՝ Յան Անդերսոն

Հայաստան՝ 1. Դավիդ Յուրչենկո, 2. Անդրե Չալըշըր (17. Ալբերտ Խաչումյան, 74), 4. Տարոն Ոսկանյան, 24. Ժորդի Արարատ, 13. Կամո Հովհաննիսյան, 15. Էդուարդ Սպերցյան (5. Արտակ Գրիգորյան, 46), 6. Վբեյմար Անգուլո (7. Խորեն Բայրամյան, 46), 19. Հակոբ Հակոբյան (8. Կարեն Մուրադյան, 46), 23. Վահան Բիչախչյան, 9. Արթուր Միրանյան (11. Տիգրան Բարսեղյան, 46), 22. Սարգիս Ադամյան (14. Ժիրայր Շաղոյան, 82)

  • Պահեստայիններ՝ 16. Արման Ներսեսյան, 20. Կարեն Մելքոնյան, 21. Դավիթ Տերտերյան, 25. Էդգար Բաբայան
  • Գլխավոր մարզիչ՝ Խոակին Կապառոս

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի հավաքականն ընկերական խաղում մրցել էր Խորվաթիայի հավաքականի հետ, խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: