Հայաստանի Մ-21 հավաքականը զիջեց Շվեդիայի իր հասակակիցներին

Հոկտեմբերի 14-ին՝ Լեհաստանի Լյուբլին քաղաքի մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի 1-ին խմբի Շվեդիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը։ Մեր երիտասարդական հավաքականը պարտվեց 0։10 հաշվով։

Շվեդիա Մ-21 – Հայաստան Մ-21՝ 10։0 (3:0)

Լյուբլին, «Լյուբլին Արենա» մարզադաշտ

Մրցավար՝ Միլովան Միլաչիչ (Չեռնոգորիա)

Գոլերը՝ Կարլսոն 32 (11մ), 41, (11մ), 44, Ինգելսոն, 57, Աբրահամ, 68, 90+2, Հանսոն, 77, 82, 90+3, Սար, 88

Շվեդիա Մ-21

1․ Պոնտուս Դալբերգ, 2․ Ֆելիքս Բեյմո, 3․ Հյալմար Էկդալ, 4․ Թոմաս Իշերվուդ, 5․ Էրիկ Կահլ, 6․ Մաքս Սվենսոն (17․ Էմիլ Հանսոն, 67), 7․ Բեսարդ Սաբովիչ, 8․ Սվանտե Ինգելսոն, 9․ Յեսպեր Կարլսոն (19․ Ֆելիքս Հյորբերգ, 83), 11․ Դալեհո Իրանդուստ (20․ Ամին Սար, 83), 11․ Պոնտուս Ալմքվիստ (14․ Պաուլոս Աբրահամ, 67)։

Պահեստայիններ․ 12․ Թիմ Ռոնինգ, 13․ Յոզեֆ Քեսայ, 15․ Գուստավ Հենրիկսոն, 16․ Արմին Գիգովիչ, 18․ Յայա Քալեյ։

Գլխավոր մարզիչ՝ Կլաես Էրիկսոն

Հայաստան Մ-21

1․ Սևակ Ասլանյան, 2․ Արթուր Դանիելյան, 4․ Ալբերտ Խաչումյան, 7․ Կարեն Մելքոնյան (18․ Գևորգ Տարախչյան, 83), 8․ Պետրոս Աֆաջանյան (9․ Նարեկ Աղասարյան, 64), 11․ Հովհաննես Հարությունյան, 14․ Վահե Մուրադյան, 15․ Արսեն Սադոյան (22․ Նարեկ Գրիգորյան, 63), 19․ Լյովա Մրյան, 20․ Ռուդիկ Մկրտչյան, 23․ Ժիրայր Շաղոյան։

Պահեստայիններ․ 13․ Վարդան Շահատունի, 3․ Հովհաննես Նազարյան, 10․ Արմեն Նահապետյան, 13․ Լևոն Վարդանյան, 17․ Սերգեյ Մկրտչյան, 21․ Էդգար Մովսեսյան։

Գլխավոր մարզիչ՝ Անտոնիո Ֆլորես

Hot Videos