Հովհաննես Համբարձումյանը բաց կթողնի Լիխտենշտեյնի հետ խաղը

2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հինգերորդ տուրի Գերմանիա — Հայաստան հանդիպման ընթացքում Հովհաննես Համբարձումյանն ազդրի մկանային վնասվածք ստացավ և փոխարինվեց: ՀՖՖ մամուլի ծառայությունից տեղեկացնում  են, որ բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը լուրջ է: Հովհաննես Համբարձումյանը չի մասնակցի Լիխտենշտեյնի հետ վաղը կայանալիք հանդիպմանը: Համբարձումյանի վերականգնման կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն:

Հայաստան — Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 8-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սկիզբը` 20:00: Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին վաստակած 10 միավորով խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը: Առաջատարը Գերմանիան է, որն ունի 12 միավոր: