«Արարատն» հաղթեց սկզբունքային խաղում ու գլխավորեց աղյուսակը

Հայաստանի ընթացիկ առաջնության հետաձգված խաղում տեղի ունեցավ կենտրոնական խաղերից մեկը: Միմյանց հետ մրցեցին առաջատարները: Երևանի «Արարատը» Չարենցավանում ընդունեց «Արարատ-Արմենիային» և հաղթեց 1:0 հաշվով:

ԱՐԱՐԱՏ-ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ 1-0 (0-0) MC
Գոլը՝ Դիմիտրիյե Պոբուլիչ 72՛
ԱՐԱՐԱՏ. 45․ Վսևոլեդ Երմակով, 5․ Հրայր Մկոյան, 7․ Աղվան Պապիկյան (23․ Իվան Սպիչկա, 88՛), 8․ Ժիրայր Մարգարյան, 11․Դավիթ Մանոյան (94․ Մաքսիմ Զադերակա, 82՛), 19․ Կարեն Մուրադյան, 27․ Դավիթ Խուրցիձե, 29․ Մարկո Պրլևիչ, 44․ Խուան Բրավո, 70․ Ուրոշ Նենադովիչ (55․ Դիմիտրիյե Պոբուլիչ, 42՛),  98․ Մորի Կոնե (10․ Զավեն Բադոյան, 46՛)
ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ.  33. Դմիտրի Աբակումով, 55. Դավիթ Տերտերյան, 6. Դավիդ Ումանես, 4. Ալբերտ Խաչումյան, 17. Զաքարիա Սանոգո (2․ Սնտոնիո Գիլյերմե, 77՛), 16. Անգուլո Վբեյմար (10․ Արմեն Համբարձումյան, 46՛), 8. Յոհան Գուֆրան (5․ Սարգիս Շահինյան, 77՛), 27. Ֆուրջել Նարսինգ, 24. Յուսուֆ Օտուբանջո (99․ Արմեն Հովհաննիսյան, 46՛), 9. Ջեյսոն Մարտինես (7․ Հերադի Ռաշիդի, 83՛), 87. Ալեքսանդր Կարապետյան
Զգուշացում՝ Զաքարիա Սանոգո 17՛ (Ար-Ար), Խուան Բրավո 45՛ (Ա), Մրցավար՝Զավեն Հովհաննիսյան (Երևան)

Երևանի «Արարատն» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ձմեռային դադարից հետո: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը սկզբունքային մրցավեճում կարողացավ կոտրել չեմպիոնի դիմադրությունը: Արարատցիները վաստակած 24 միավորով ներկա պահին միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը», որոնք իրենց ակտիվում ունեն 21-ական միավոր: Ճիշտ է, վերջին երկուսը 11 հանդիպում են անցկացրել, իսկ «Արարատը»՝ 12:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Արարատ 12 7 3 2 17 6 24
2.  Արարատ-Արմենիա 11 6 3 2 16 5 21
3.  Ալաշկերտ 11 6 3 2 12 8 21
4.  Լոռի ՖԱ 12 6 2 4 12 12 20
5.  Նոա 12 5 4 3 19 11 19
6.  ՈՒրարտու 10 4 3 3 13 10 15
7.  Վան 13 3 2 8 7 15 11
8.  Շիրակ 12 1 3 8 8 30 6
9.  Փյունիկ 11 0 5 6 3 10 5

Խփած գոլերի քանակով «Արարատն» այս պահին երկրորդն է, իսկ թիմի խաղացողներից երկուսն առաջնության լավագույն ռմբարկուների հնգյակում են: Ամենաշատն աչքի է ընկել Ուրոշ Նենադովիչը: Վերջինս խփել է 5 գոլ, իսկ ահա Մորի Կոնեն իր ակտիվում ունի 4 գոլ: Հաշվետու մրցավեճում վերջիններս աչքի չընկան: Ի դեպ, խաղի ընթացքում Բիչախչյանը ստիպված էր վերջիններիս փոխարինել: Ըստ ամենայնի դա կապված էր վնասվածքների հետ: «Արարատը» նաև առաջնության ամենաքիչ գոլեր բաց թողնած թիմերից է: Այս ցուցանիշով զիջում է միայն «Արարատ-Արմենիային»: Կամպանյայի գլխավորած թիմը խփած գոլերով եզրափակում է լավագույն եռյակը, իսկ թիմի լավագույն ռմբարկուն Մաիլսոն Լիման է, որն արդեն թիմում չի խաղում: Կազմի խաղացողներից ամենաարդյունավետը Օտուբանջոն է, որն մասնակցեց վերջին խաղին:

  • Ռմբարկուներ
N
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 6
02
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 5
03
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
04
Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպես (Արարատ-Արմենիա) 4
05
Մորի Կոնե (Արարատ) 4
06
Վլադիմիր Ազարով (Նոա) 4

Հաջորդ հանդիպումները թիմերը կանցկացնեն առաջնության հերթական՝ 16-րդ տուրի շրջանակներում: «Արարատը» կընդունի «Վանին», «Արարատ-Արմենիան»՝ «Ուրարտուին»:

Տուր 16 Քաղաք Մարզադաշտ
02.03.21 Արարատ-Արմենիա
  —
Ուրարտու Երևան  Ավանի ակադեմիա 14:00
01.03.21 Արարատ
  —
Վան Երևան  «Հանրապետական» 14:00
01.03.21 Շիրակ
  —
Փյունիկ Գյումրի  Քաղաքային 14:00
28.02.21 Ալաշկերտ
  —
Լոռի ՖԱ Երևան  «Նաիրի» 14:00

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos