«Արարատն» ու «Ուրարտուն» ոչ-ոքի խաղացին

Նախապատրաստական փուլի շրջանակներում «Արարատը» ստուգողական խաղում մրցեց «Ուրարտուի» հետ: Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ կեսի մեկնարկում «Ուրարտուն» կարողացավ բացել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Եվգենի Կոբզարը։ Բիչախչյանի թիմը բաց թողած գոլից հետո ակտիվացավ ու հավասարեցրեց հաշիվը։ Տուգանայինից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ երիտասարդ պաշտպան Յուրի Մաղաքյանը՝ 1:1:

«Արարատն» առաջին և երկրորդ խաղակեսերն անցկացրեց տարբեր կազմերով։

23.02.2021, Երևան, «Ուրարտու» մարզաբազա
«Ուրարտու» — «Արարատ» 1:1 (0:0)
Գոլերը՝ Եվգենի Կոբզար 47 — Յուրի Մաղաքյան 47

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am