«Արարատ». Ափսոսում ենք, որ «Լոռին» չի շարունակելու ելույթներն ընթացիկ առաջնությունում

Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել կապված  Վանաձորի «Լոռիի» առաջնությունից դուրս գալու որոշման հետ:

«Որպես Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից, «Արարատ» ֆուտբոլային ակումբը խորը ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ Վանաձորի «Լոռին» չի շարունակելու ելույթներն ընթացիկ առաջնությունում: Ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող Վանաձորը ներկայացնող «Լոռին» նոր շունչ է հաղորդել Հայաստանի վերջին տարիների առաջնություններին, էլ ավելի հետաքրքրացրել պայքարը: Վստահ ենք, որ ակումբային ֆուտբոլի զարգացումը զգալիորեն տուժելու է առանց «Լոռիի»՝ մարզային այն եզակի ակումբներից մեկի, որն իր ուրույն տեղն ունի Հայաստանի ֆուտբոլային քարտեզի վրա:

Հույս ենք հայտնում, որ առկա խնդիրները մոտ ապագայում կլուծվեն, «Լոռին» կվերադառնա ֆուտբոլային խաղադաշտ և կշարունակի Վանաձորի ու Լոռու մարզի բնակիչներին պարգևել ֆուտբոլային կյանքով ապրելու, սեփական ակումբի շուրջ համախմբվելու և երկրպագելու բերկրանքը»,- նշված է «Արարատի» հայտարարությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos