«Արարատը» հաղթեց. Մորի Կոնեն՝ դուբլի հեղինակ

Հայաստանի ընթացիկ առաջնության վեցերորդ տուրից հետաձգված խաղում Երևանի «Արարատը» Չարենցավանում ընդունեց Երևանի «Ուրարտուին» և հաղթեց 2:0 հաշվով: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն:

ԱՐԱՐԱՏ — ՈւՐԱՐՏՈւ 2-0 (0-0) MC
1-0՝ Մորի Կոնե 45+1՛, 2-0 Մորի Կոնե 65՛
ԱՐԱՐԱՏ. 45․ Վսևոլոդ Երմակով, 8․ Ժիրայր Մարգարյան, 29․ Մարկո Պրլևիչ, 5․ Հրայր Մկոյան, 44․ Խուան Բրավո, 19․ Կարեն Մուրադյան, 27․ Դավիթ Խուրցիձե, 7․ Աղվան Պապիկյան (94.Մաքսիմ Զադերական, 73՛), 18․ Էդգար Մալաքյան, 70․ Ուրոշ Նենադովիչ (55.Դիմիտրիյե Պոբուլիչ, 76՛), 98․ Մորի Կոնե (11.Դավիթ Մանոյան, 85՛):
ՈւՐԱՐՏՈւ. 24․ Արսեն Բեգլարյան, 5․ Հակոբ Հակոբյան, 67․ Վադիմ Պարամոնով, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 14․ Պյոտոր Տեն (36.Խարիտոն Այվազյան, 80՛), 30․ Ուգոչուկվու Իվու, 33․ Վիկտոր Հուգո Կոելյո Վիեյրա «Վիտինյո», 90․ Օլեգ Պոլյակով (38.Իսա Ալիյու, 72՛), 10․ Կարեն Մելքոնյան (9.Եվգենի Կոբզար, 46՛), 88․ Սանթոս Դաս Նևես Խամես (8.Իգոր Պադերին, 58՛), 12․ Ջոնել Դեսիրե (11.Գևորգ Տարախչյան, 72՛):
Զգուշացում՝ Վիտինյո 61՛ (Ու), Հեռացում՝ Էդգար Մալաքյան (Ա), Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

«Արարատն» իր 11-րդ հանդիպումն անցկացրեց և տարավ վեցերորդ հաղթանակը: Թիմն իր ակտիվում ունի 21 միավոր և լրացուցիչ արդյունքներով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ուրարտուն» կրեց երրորդ պարտությունն անցկացրած 10 խաղից հետո: Թիմը վաստակած 15 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Արարատ 11 6 3 2 16 6 21
2.  Արարատ-Արմենիա 10 6 3 1 16 4 21
3.  Լոռի ՖԱ 11 6 2 3 12 11 20
4.  Նոա 12 5 4 3 19 11 19
5.  Ալաշկերտ 10 5 3 2 11 8 18
6. Ուրարտու 10 4 3 3 13 10 15
7.  Վան 12 3 1 8 7 15 10
8.  Շիրակ 11 1 2 8 8 30 5
9.  Փյունիկ 11 0 5 6 3 10 5

«Արարատի» կազմում դուբլի հեղինակ դարձած Կոնեն առաջնությունում խփած գոլերի թիվը հասցրեց չորսի: Թիմի գլխավոր ռմբարկուն Ուրոշ Նենադովիչն է՝ խփած հինգ գոլով: «Ուրարտուի» գլխավոր ռմբարկու Ջոնել Դեսիրեն այս անգամ աչքի չընկավ, սակայն շարունակում է գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը՝ խփած վեց գոլով:

  • Ռմբարկուներ
N
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 6
02
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 5
03
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
04
Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպես (Արարատ-Արմենիա) 4
05
Մորի Կոնե (Արարատ) 4
06
Վլադիմիր Ազարով (Նոա) 4
Տուր 6 Քաղաք Մարզադաշտ
21.02.21 Ար.-Արմենիա
2 — 1
Փյունիկ Երևան  Ուրարտու-3 14:45
21.02.21 Արարատ
2 — 0
Ուրարտու Չարենցավան  քաղաքային 14:00
20.02.21 Շիրակ
0 — 1
Լոռի ՖԱ Գյումրի  ԳՖԱ 14:00
19.02.21 Նոա
4 — 0
Վան Երևան  Փյունիկ մ/դպ 14:00

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos