«Արարատ» ՖԱ. «Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն»

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ձերբակալվել են Գոռ և Էդգար Մալաքյանները: Էդգար Մալաքյանը հանդիսանում է Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ: Ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել: Հայտարարություն էր տարածել նաև Երևանի «Փյունիկը», որն իր հերթին ներկայացնում է Գոռ Մալաքյանը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ օգոստոսի 30-ին Կենտրոն համայնքում տեղի ունեցած զանգվածային միջադեպի արդյունքում ձերբակալվել են Գոռ և Էդգար Մալաքյանները, որոնցից Էդգարը հանդիսանում է «Արարատի» ֆուտբոլիստ: Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի արդյունքում հասարակության մոտ ստեղծվել է թյուր կարծիք տեղի ունեցածի մասին: Հույս ունենք, որ իրավապահները օբյեկտիվ քննություն կվարեն և կներկայացնեն ողջ եղելությունը: «Արարատ» ակումբը մշտապես կապի մեջ է ֆուտբոլիստների փաստաբանների հետ և մեծ ուշադրությամբ կհետևի իրադարձությունների հետագա զարգացմանը»,- նշված է հայտարարությունում:

Hot Videos