«Արարատ-Արմենիան» մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հավաքը կտևի մինչև փետրվարի 12-ը:
Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավաքի շրջանակներում «Արարատ-Արմենիան» կանցկացնի ընկերական հանդիպումներ։ Պայմանավորվածության համաձայն՝ Դավիդ Կամպանյայի սաները կմրցեն «Ուրալի», «Ռոդինայի», «Զենիթի» և «Ռիգայի» հետ:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am