Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիան» կմրցի Կիպրոսի չեմպիոնի հետ

Շվեյցարիայի Նիոնում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» բաժին է հասել Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան»:

Հիշեցնենք, որ դիմակայությունը կազմված է մեկ խաղից և այն կայանալու է Երևանում օգոստոսի 18-ին կամ 19-ին: Անհրաժեշտության դեպքում կնշանակվի լրացուցիչ ժամանակ և  հետխաղային 11 մետրանոցների հարվածաշար: Հաղթողները կանցնեն որակավորման երկրորդ փուլ, իսկ պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում:

Hot Videos