«Արարատ-Արմենիա». Ափսոսանքով ընդունեցինք «Լոռիի»՝ մրցելույթները դադարեցնելու մասին որոշումը

«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել կապված  Վանաձորի «Լոռիի» առաջնությունից դուրս գալու որոշման հետ:

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը խորին ափսոսանքով ընդունեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի` VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղարկությունում մրցելույթները դադարեցնելու մասին որոշումը։ Կարևորելով մարզերում ֆուտբոլի զարգացումը՝ հարկ է նշել, որ «Լոռի» ֆուտբոլային ակումբի գործունեության շնորհիվ, վերջին տարիներին Լոռու մարզը մեծ զարգացում է գրանցել ֆուտբոլային ոլորտում։ «Լոռի» ֆուտբոլային ակումբը ձևավորել է երկրպագուների աջակցության գեղեցիկ մշակույթ, որի ականատեսն ենք եղել արտագնա խաղերի ընթացքում: Հուսով ենք, սուբյեկտիվության սահմանափակման արդյունքում, առաջիկայում «Լոռի» ֆուտբոլային ակումբին կրկին կտեսնենք VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում»,- նշված է «Արարատ-Արմենիայի» հայտարարությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos