Առաջինը՝ 81 տարում. Էն-Նեսիրին՝ կրկին հեթ-տրիկի հեղինակ

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Կադիսի» դարպասը: Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Յուսեֆ Էն-Նեսիրին:

Վերջինս դարձավ առաջին ֆուտբոլիստը վերջին 81 տարում, որը «Սևիլիայի» կազմում տնային երկու խաղում անընդմեջ դառնում է հեթ-տրիկի հեղինակ: 1940 թվականին նման արդյունքի հասել է Գիլերմո Կամպանալին:

Ընթացիկ առաջնությունում  Էն-Նեսիրիի վերջին 13 հարվածից, որոնք եղել են դարապասի ուղղությամբ 9-ն ավարտվել են դարպասի գրավումով: Ընթացիկ առաջնությունում անցկացրած 19 խաղում մարոկկացին խփել է 12 գոլ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos