Առաջին մարզումը՝ Կապառոսի գլխավորությամբ

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, ապա Երևանում ընդունելով Էստոնիայի ընտրանուն։

Սեպտեմբերի 1-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքին հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները միացել են թիմին։ Հավաքը մեկնարկեց ֆուտբոլիստների թեստավորումով: Երեկոյան ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Խոակին Կապառոսի գլխավորությամբ:

Հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը: Խաղային վարժություններից հետո թիմն անցկացրեց երկկողմանի խաղ՝ ընթացքում փոփոխելով կազմերը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Hot Videos