Առաջին հարավամերիկացին. Սիմեոնեի 300-րդ հաղթանակը

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ատլետիկոն» մրցակցի հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ռեալ Սոսիեդադի» դարպասը:

Բոլոր մրցաշարերը հաշվի առած այս հաղթանակը 300-րդն էր Դիեգո Սիմեոնեի համար որպես «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ: Այս ցուցանիշին հասնելու համար 50-ամյա մասնագետից պահանջվեց 499 հանդիպում: Ասել է, թե Սիմեոնեի «Ատլետիկոն» հաղթել է իր հանդիպումների 60,1 %-ը: Հատկանշական է, որ այս ընթացքում հարավամերիկացի որևէ այլ մարզչի չի հաջողվել իսպանական որևէ թիմի ղեկին տանել 300 հաղթանակ:

Հավելենք, որ նշված հաղթանակից հետո մադրիդցիները վաստակած 32 միավորով գլխավորում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am