ԵԳ/ՉԼ. Առաջին անգամ պատմության մեջ ֆրանսիական երկու թիմ կիսաեզրափակչում

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում ֆրանսիական «Լիոնը» 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և անցավ հաջորդ փուլ: Եվրոպայի գավաթի/Չեմպիոնների լիգայի խաղարկության պատմության մեջ առաջին անգամ ֆրանսիական երկու թիմ կխաղա կիսաեզրափակիչ փուլում: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել նաև «Պարի Սեն Ժերմենը»՝ անցնելով «Ատալանտայի» արգելքը:

Ի դեպ, երկրորդ անգամ է պատմության մեջ, երբ ֆրանսիական երկու թիմ հայտնվում են եվրագավաթային խաղարկության կիսաեզրափակչում: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1992/93 թթ. մրցաշրջանում ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում:

Hot Videos