Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից դուրս մնացած «Արարատ-Արմենիան» պայքարը շարունակելու է Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում: Հայաստանի չեմպիոնը մրցելու է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլայի» հետ: Նշենք, որ «Ֆոլան» որակավորման առաջին փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին»:
Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի չեմպիոնն Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում մրցեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ, պարտվեց երկու խաղի արդյունքում և թողեց պայքարը: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին՝ Երևանում: