«Լիվերն» ու տխուր «Օլդ Թրաֆրոդը». Սալահը, Անտոնիոն, Մաունտը

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը: Տանտերերն իրոք անօգնական տեսք ունեին ու բաց թողած գոլերից բացի հասցրեցին վեց դեղին ու մեկ կարմիր քարտ ստանալ: Պրեմիեր լիգայի մեկ խաղում մանկունիանցիները միանգամից յոթ քարտ են ստանում երրորդ անգամ: Մինչ այս նման պատկեր է եղել 2008 թվականի փետրվարին ու սեպտեմբերին համապատասխանաբար «Տոտենհեմի» ու «Չելսիի» հետ մրցավեճերում: Պրեմիեր լիգայի շրջանակներում կողմերի միջեւ դիմակայությունում գրանցվել է 17 կամիր քարտ: Ավելի շատ կարմիր քարտ գրանցվել է «Էվերտոն» — «Լիվերպուլ» դիմակայությունում՝ 22 կարմիր քարտ:

«Լիվերպուլն» երկրորդ անգամ Պրեմիեր լիգայի շրջանակներում հաղթեց 5+ գոլի տարբերությամբ երկրորդ խաղում անընդմեջ եւ առաջին անգամ «Ստոկին» (5:0) ու «Չելսիին» (6:0) 1935 թվականի ապրիլին մի քանի օրվա ընթացքում հաղթելուց հետո: «Կարմիրներն» երկրորդ թիմն են Անգլիայի Պրեմիեր լիգայում, որը արտագնա երկու խաղ անընդմեջ հաղթում է 5+ գոլի տարբերությամբ «Մանչեսթեր Յունայթեդից» հետ, որը դա արել է 1960 թվականի փետրվար/մարտին:

«Յունայթեդն» առաջին ծանր պարտությունը կրեց սեփական հարկի տակ «Լիվերպուլից», մինչդեռ սա առաջին դեպքն է սկսած 1955 թվականի փետրվարից, որ «Կարմիր Սատանաները» տանը պարտվում են 5+ գոլի տարբերությամբ ու գոլ չեն խփում: Այդ ժամանակ «Յունայթեդին» 5:0 հաշվով հաղթել է «Սիթին»:

Ի դեպ, սա երկրորդ դեպքն է Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի ընթացքում, երբ նրա թիմը բարձրագույն դիվիզիոնում պարտվում է 5+ գոլի տարբերությամբ: Անցկացրած 617 խաղում բարձրագույն դիվիզիոններում պորտուգալացու թիմը նման պարտություն կրել է 2010 թվականի նոյեմբերին: Այդ ժամանակ Մադրիդի «Ռեալը» 5:0 հաշվով պարտվել է «Բարսելոնային»:

Մրցավեճում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը: Առաջին խաղացողը վերջին 18 տարում, որին հաջողվեց հեթ-տրիկ ձեւակերպել «Օլդ Թրաֆորդում»: Վերջին անգամ նման հաջողության հասել էր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոնալդոն ու դա արել էր 2003 թվականի ապրիլին Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում: Եգիպտացին արդեն 106 գոլ է խփել Պրեմիեր լիգայում: Սա նշանակում է, որ նա գերազանցեց Դիդյե Դրոգբայի ռեկորդը (104) ու ներկա պահին հենց ինքն է լիգայի պատմության աֆրիկացի լավագույն ռմբարկուն: Հատկանշական է, որ Սալահը դարձավ «Լիվերպուլի» պատմության առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփում «Մանչեսթեր Յունայթեդին» երեք խաղում անընդմեջ: Սալահը գոլ է խփում 10 խաղ անընդմեջ բոլոր մրցաշարերը հաշվի առած: 2017/18 թթ մրցաշրջանից սկսած նա չորրորդ խաղացողն է, որը ներկայացնում է եվրոպական առաջատար հինգ լիգայի թիմերից մեկն ու նման արդյունք է ցույց տալիս: Այս ընթացքում նման ցուցանիշ են գրանցել Կրիշտիանու Ռոնալդուն (ապրիլ 2018), Դուվան Սապատան (հունվար 2019) ու Ռոբերտ Լեւանդովսկին (երեք անգամ):

Պրեմիեր լիգայի հաշվետու տուրում կարեւոր հաղթանակ տարավ «Վեստ Հեմը»: Անտոնիոյի գոլի շնորհիվ Մոյեսի սաները հաղթեցին «Տոտենհեմին»: Հարձակվողը 52 գոլ է խփել Պրեմիեր լիգայի շրջանակներում ու բոլոր գոլերը խփել է՝ գտնվելով մրցակցի տուգանային հրապարակում: Միայն Տիմ Կեհիլն (56) ու Չիչարիտոն (53) են ավելի շատ գոլ խփել ու բոլոր գոլերը խփել են՝ գտնվելով մրցակցի տուգանային հրապարակում:

Վստահ ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ Պրեմիեր լիգայի առաջատար «Չելսին»: Տոմաս Տուխելի սաները տնային խաղում յոթ անպատասխան գնդակ ուղարկեցին  «Նորվիչի» դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մեյսոն Մաունտը: Վերջինս դարձավ «Չելսիի» կազմում 20-րդ խաղացողը, որին հաջողվում է հեթ-տրիկ ձեւակերպել Պրեմիեր լիգայում եւ միայն  «Արսենալի» կազմում են ավելի շատ հեթ-տրիկ ձեւակերպել: Դա արել են 21 տարբեր խաղացողներ:

ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ-ԼԻՎԵՐՊՈՒԼ 0-5 (0-4) MC
0-1՝ Նաբի Կեյտա 5՛, 0-2՝ Դիոգու Ժոտա 13՛, 0-3՝ Մոհամեդ Սալահ 38՛, 0-4՝ Մոհամեդ Սալահ 45՛, 0-5՝ Մոհամեդ Սալահ 50՛
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ. 1.Դավիդ Դե Խեա, 2.Վիկտոր Լինդելոֆ, 5.Հարի Մագուայր, 23.Լյուկ Շոու, 29.Աարոն Վան-Բիսիկա, 17.Ֆրեդ, 18.Բռունո Ֆերնանդեշ (21.Էդինսոն Կավանի, 63), 39.Սքոթ Մաքթոմինեյ, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 10.Մարկուս Ռաշֆորդ (20.Դիոգու Դալոտ, 62), 11.Մեյսոն Գրինվուդ (6.Պոլ Պոգբա, 46)
ԼԻՎԵՐՊՈՒԼ. 1.Ալիսոն, 4.Վերջիլ վան Դեյկ, 5.Իբրահիմա Կոնատե, 26.Էնդրյու Ռոբերտսոն, 66.Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդ, 7.Ջեյմս Միլներ (17.Կերտիս Ջոնս, 27), 8.Նաբի Կեյտա (15.Ալեքս Չեմբերլեն, 64), 14.Ջորդան Հենդերսոն, 9.Ռոբերտու Ֆիրմինու (10.Սադիո Մանե, 76), 11.Մոհամեդ Սալահ, 20.Դիոգու Ժոտա
Հեռացում՝ Պոլ Պոգբա 60՛ (Մ) ; Զգուշացում՝ Լյուկ Շոու 41՛ (Մ), Ֆրեդ 45՛ (Մ), Կրիշտիանու Ռոնալդու 45՛ (Մ), Բռունո Ֆերնանդեշ 46՛ (Մ), Հարի Մագուայր 55՛ (Մ), Աարոն Վան-Բիսիկա 86՛ (Մ) ; Մրցավար՝ Էնտոնի Թեյլոր (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
51 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 49
10 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 10 (8)
11 ՏՈՒԳԱՆՔ 9
6 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
ԲՐԵՆՏՖՈՐԴ-ԼԵՍԹԵՐ 1-2 (0-1) MC
0-1՝ Յուրի Տյելեման 14՛, 1-1՝ Մատիաս Յորգենսեն 60՛, 1-2՝ Ջեյմս Մեդիսոն 73՛
ԲՐԵՆՏՖՈՐԴ. 1.Դավիդ Ռայա, 3.Ռիկո Հենրի, 5.Իտան Պիննոկ (20.Քրիստոֆեր Այեր, 46), 18.Պոնտուս Յանսոն, 22.Մատիաս Յորգենսեն, 6.Կրիստիան Ներգոր, 8.Մատիաս Յենսեն, 15.Ֆրենկ Օնիկա (14.Սաման Գոդոս, 77), 7.Սերջի Կանոս, 17.Այվեն Տոունի, 19.Բրիան Մբեմո (9.Մարկուս Ֆորսս, 57)
ԼԵՍԹԵՐ. 1.Կասպեր Շմեյխել, 4.Չագլար Սյոյունջու (23.Յանիկ Վեստերգոր, 68), 6.Ջոնի Էվանս, 18.Դանիել Ամարտի, 21.Ռիկարդու Պերեյրա, 27.Տիմոտի Կաստան, 8.Յուրի Տյելեման, 10.Ջեյմս Մեդիսոն (17.Այոսե Պերես, 79), 42.Բուբակառի Սումարի, 9.Ջեյմի Վարդի (29.Պատսոն Դակա, 46), 14.Կելեչի Իհենաչո
Զգուշացում՝ Մատիաս Յորգենսեն 30՛ (Բ), Չագլար Սյոյունջու 63՛ (Լ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
56 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 44
8 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 8 (5)
14 ՏՈՒԳԱՆՔ 7
9 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
ՎԵՍԹ ՀԵՄ-ՏՈՏԵՆՀԵՄ 1-0 (0-0) MC
1-0՝ Մայքլ Անտոնիո 72՛
ՎԵՍԹ ՀԵՄ. 1.Լուկաշ Ֆաբիանսկի, 3.Աարոն Կրիսուել, 4.Կուրտ Զումա, 21.Անջելո Օգբոնա, 8.Պաբլո Ֆորնալս, 28.Տոմաշ Սոուչեկ, 31.Բեն Ջոնսոն, 41.Դեկլան Ռայս, 9.Մայքլ Անտոնիո, 20.Ջերոդ Բոուեն (15.Քրեյգ Դոուսոն, 90), 22.Սաիդ Բենռահմա (10.Մանուել Լանսինի, 84)
ՏՈՏԵՆՀԵՄ. 1.Ուգո Լլորիս, 3.Սերխիո Ռեգիլոն (11.Բրայան Խիլ, 84), 4.Կրիստիան Ռոմերո, 12.Էմերսոն, 5.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ, 15.Էրիկ Դիեր, 27.Լուկաս (23.Ստիվեն Բերգվեյն, 90), 28.Տանգի Նդոմբելե (18.Ջովանի Լո Չելսո, 84), 29.Օլիվեր Սկիպ, 7.Սոն Հոն-Մին, 10.Հարի Քեյն
Զգուշացում՝ Տոմաշ Սոուչեկ 21՛ (Վ), Անջելո Օգբոնա 37՛ (Վ), Կրիստիան Ռոմերո 60՛ (Տ) ; Մրցավար՝ Պոլ Տիռնի (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
40 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 60
7 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (4)
11 ՏՈՒԳԱՆՔ 4
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ԲՐԱՅԹՈՆ-ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 1-4 (0-3) MC
0-1՝ Իլկայ Գյունդոգան 13՛, 0-2՝ Ֆիլ Ֆոդեն 28՛, 0-3՝ Ֆիլ Ֆոդեն 31՛, 1-3՝ Ալեքսիս Մակկալիստեր 81՛ (11մ), 1-4՝ Ռիյադ Մահրեզ 90՛
ԲՐԱՅԹՈՆ. 1.Ռոբերտ Սանչես, 3.Մարկ Կուկուրելա, 5.Լյուիս Դանկ, 33.Դենիել Բերն (2.Տարիկ Լեմպտի, 57), 34.Ջոել Ֆելտման, 13.Պասկալ Գրոսս (10.Ալեքսիս Մակկալիստեր, 72), 14.Ադամ Լալանա, 15.Յակուբ Մոդեր, 20.Սոլոմոն Մարչ, 9.Նիլ Մոպե (12.Էնոկ Մվեպու, 58), 11.Լեանդրո Տրոսար
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ. 31.Էդերսոն, 2.Կայլ Ուոլքեր, 3.Ռուբեն Դիաշ, 14.Էմերիկ Լապորտ, 27.Ժուան Կանսելու, 8.Իլկայ Գյունդոգան (25.Ֆերնանդինյու, 74), 10.Ջեյք Գրիլիշ (17.Կեւին դե Բրյուին, 77), 16.Ռոդրի, 20.Բերնարդու Սիլվա, 47.Ֆիլ Ֆոդեն, 9.Գաբրիել Ժեզուշ (26.Ռիյադ Մահրեզ, 86)
Զգուշացում՝ Յակուբ Մոդեր 63՛ (Բ), Ադամ Լալանա 70՛ (Բ), Կայլ Ուոլքեր 22՛ (Մ), Ժուան Կանսելու 60՛ (Մ), Էդերսոն 84՛ (Մ) ; Մրցավար՝ Քեվին Ֆրենդ (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
48 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 52
9 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 15 (13)
6 ՏՈՒԳԱՆՔ 10
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 6
ՔՐԻՍՏԱԼ ՓԵԼԱՍ-ՆՅՈՒՔԱՍԼ 1-1 (0-0) MC
1-0՝ Քրիստիան Բենտեկե 56՛, 1-1՝ Քալում Ուիլսոն 65՛
ՔՐԻՍՏԱԼ ՓԵԼԱՍ. 13.Վիսենտե Գուաիտա, 2.Ջոել Ուորդ, 3.Տայրիկ Միտչել, 6.Մարկ Գեհի, 16.Յոհակիմ Անդերսեն, 4.Լուկա Միլիվոյեվիչ (15.Ջեֆրի Շլուպ, 73), 7.Մայքլ Օլիսե (11.Ուիլֆրիդ Զահա, 66), 18.Ջեյմս Մքարթուր, 23.Կոնոր Գալախեր (14.Ժան-Ֆիլիպ Մատետա, 86), 20.Քրիստիան Բենտեկե, 22.Օդսոն Էդուար
ՆՅՈՒՔԱՍԼ. 26.Կառլ Դառլոու, 2.Կիրան Կլարկ, 6.Ջամալ Լասկելես, 17.Էմիլ Կրաֆթ, 19.Խավի Մանկիլյո, 11.Մետ Ռիտչի, 14.Այզեկ Հայդեն, 21.Ռայան Ֆրեյզեր (28.Ջո Ուիլոք, 66), 36.Շոն Լոնգստաֆ (24.Միգել Ալմիրոն, 66), 9.Քալում Ուիլսոն, 10.Ալան Սան Մաքսիմին (7.Ժոելինտոն, 81)
Զգուշացում՝ Յոհակիմ Անդերսեն 13՛ (Ք), Ջոել Ուորդ 27՛ (Ք), Քրիստիան Բենտեկե 90՛ (Ք), Քալում Ուիլսոն 27՛ (Ն), Ջամալ Լասկելես 59՛ (Ն), Ժոելինտոն 90՛ (Ն), Մետ Ռիտչի 90՛ (Ն)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
78 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 22
8 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 5 (1)
15 ՏՈՒԳԱՆՔ 10
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 7
ԷՎԵՐԹՈՆ-ՈՒՈԹՖՈՐԴ 2-5 (1-1) MC
1-0՝ Թոմ Դեվիս 3՛, 1-1՝ Ջոշուա Կինգ 13՛, 2-1՝ Ռիշարլիսոն 63՛, 2-2՝ Յուրայ Կուցկա 78՛, 2-3՝ Ջոշուա Կինգ 80՛, 2-4՝ Ջոշուա Կինգ 86՛, 2-5՝ Էմանուել Դենիս 90՛
ԷՎԵՐԹՈՆ. 1.Ջորդան Պիկֆորդ, 5.Մայքլ Քին, 12.Լյուկա Դին, 22.Բեն Գոդֆրեյ, 23.Սիմուս Կոլեման, 6.Ալան, 11.Դեմարայ Գրեյ (17.Ալեքս Իվոբի, 77), 14.Անդրոս Թաունսենդ, 24.Էնթոնի Գորդոն (7.Ռիշարլիսոն, 60), 26.Թոմ Դեվիս, 33.Սալոմոն Ռոնդոն
ՈՒՈԹՖՈՐԴ. 1.Բեն Ֆոստեր, 2.Ջերեմի Նգակիա (13.Նիկոլյա Նկուլու, 76), 5.Վիլյամ Էկոնգ, 11.Ադամ Մասինա, 15.Քրեյգ Քեթկարտ, 18.Օզան Թուֆան (10.Ժուան Պեդրո, 65), 19.Մուսա Սիսոկո, 33.Յուրայ Կուցկա, 7.Ջոշուա Կինգ, 23.Իսմաիլա Սառ (25.Էմանուել Դենիս, 64), 29.Կուչո Էրնանդես
Զգուշացում՝ Լյուկա Դին 17՛ (Է), Ալան 54՛ (Է), Ռիշարլիսոն 72՛ (Է), Սալոմոն Ռոնդոն 90՛ (Է), Վիլյամ Էկոնգ 44՛ (ՈՒ), Էմանուել Դենիս 70՛ (ՈՒ), Ջոշուա Կինգ 81՛ (ՈՒ) ; Մրցավար՝ Գրեմ Սքոթ (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
49 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 51
9 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 15 (8)
9 ՏՈՒԳԱՆՔ 13
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
ԼԻԴՍ-ՎՈՒԼՎԶ 1-1 (0-1) MC
0-1՝ Հվան Հի Չհան 10՛, 1-1՝ Ռոդրիգո Մորենո 90՛ (11մ)
ԼԻԴՍ. 1.Իլյան Մելյե, 6.Լայամ Կուպեր, 14.Դիեգո Լյորենտե, 21.Պասկալ Ստրեյկ, 15.Ստյուարտ Դալլաս, 20.Դենիել Ջեյմս, 22.Ջեկ Հարիսոն (11.Թայլեր Ռոբերտս, 46), 43.Մատեուշ Կլիխ (30.Ջո Գելխարդտ, 63), 46.Ջեյմի Շեկլտոն, 10.Ռաֆինյա (38.Կրիսենսիո Սամերվիլ, 54), 19.Ռոդրիգո Մորենո
ՎՈՒԼՎԶ. 1.Ժոզե Սա, 3.Ռայան Աիտ-Նուրի (2.Կի-Յանա Հուվեր, 83), 16.Կոնոր Կոդի, 22.Նելսոն Սեմեդու, 23.Մաքս Կիլմեն, 27.Ռոմեն Սաիս, 28.Ժոաու Մոուտինյու (8.Ռուբեն Նեւեշ, 89), 32.Լենդեր Դենդոնկեր, 37.Ադամա Տռաորե (10.Դանիել Պոդենսե, 75), 9.Ռաուլ Խիմենես, 26.Հվան Հի Չհան
Զգուշացում՝ Ջեյմի Շեկլտոն 65՛ (Լ), Ռոդրիգո Մորենո 90՛ (Լ), Ժոաու Մոուտինյու 5՛ (Վ), Մաքս Կիլմեն 50՛ (Վ), Ռոմեն Սաիս 53՛ (Վ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
63 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 37
13 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (4)
16 ՏՈՒԳԱՆՔ 14
6 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ-ԲԵՌՆԼԻ 2-2 (1-1) MC
0-1՝ Մաքսվել Կորնե 13՛, 1-1՝ Վալենտինո Լիվրամենտո 41՛, 2-1՝ Արմանդո Բրոյա 50՛, 2-2՝ Մաքսվել Կորնե 57՛
ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ. 1.Ալեքս Մակարտի, 15.Ռոմեն Պեռո, 21.Վալենտինո Լիվրամենտո, 22.Մոհամեդ Սալիսու, 35.Յան Բեդնարեկ, 6.Օրիոլ Ռոմեու, 11.Նաթան Ռեդմոնդ (9.Ադամ Արմստրոնգ, 89), 27.Իբրաիմա Դիալո, 18.Արմանդո Բրոյա (10.Չե Ադամս, 79), 24.Մոհամեդ Էլյունուսի, 32.Թեո Ուոլքոտ (17.Սթյուարտ Արմսթրոնգ, 75)
ԲԵՌՆԼԻ. 1.Նիկ Պոուպ, 2.Մետյու Լոութոն, 3.Չառլի Թեյլոր, 5.Ջեյմս Տարկովսկի, 22.Նատան Կոլինզ, 4.Ջեյկ Քորկ (19.Ջեյ Ռոդրիգես, 70), 8.Ջոշ Բրոունխիլ, 11.Դուայթ Մաքնեյլ, 18.Էշլի Ուեսթվուդ, 9.Քրիս Վուդ (27.Մատեյ Վիդրա, 90), 20.Մաքսվել Կորնե (7.Յոհան Գուդմունդսոն, 78)
Զգուշացում՝ Մոհամեդ Էլյունուսի 81՛ (Ս), Ջեյկ Քորկ 42՛ (Բ), Ջեյ Ռոդրիգես 70՛ (Բ), Էշլի Ուեսթվուդ 72՛ (Բ) ; Մրցավար՝ Քրիս Կավանա (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
59 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 41
13 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 8 (5)
10 ՏՈՒԳԱՆՔ 11
6 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
ՉԵԼՍԻ-ՆՈՐՎԻՉ 7-0 (3-0) MC
1-0՝ Մեյսոն Մաունթ 8՛, 2-0՝ Կալում Հադսոն-Օդոյի 18՛, 3-0՝ Ռիս Ջեյմս 42՛, 4-0՝ Բեն Չիլվել 57՛, 5-0՝ Մաքս Էրոնս 62՛ (ինք), 6-0՝ Մեյսոն Մաունթ 85՛ (11մ), 7-0՝ Մեյսոն Մաունթ 90՛
ՉԵԼՍԻ. 16.Էդուար Մենդի, 2.Անտոնիո Ռյուդիգեր, 6.Տիագու Սիլվա, 14.Տրեվո Չալոբա, 21.Բեն Չիլվել, 24.Ռիս Ջեյմս, 5.Ժորժինյո (12.Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 64), 8.Մատեո Կովաչիչ, 19.Մեյսոն Մաունթ, 29.Կայ Հավերց (18.Ռոս Բառքլի, 70), 20.Կալում Հադսոն-Օդոյի (22.Հակիմ Զիեշ, 70)
ՆՈՐՎԻՉ. 1.Տիմ Կրուլ, 2.Մաքս Էրոնս, 4.Բեն Գիբսոն, 5.Գրանտ Հենլի, 15.Օզան Կաբակ, 30.Դիմիտրիս Յանուլիս (21.Բրենդոն Ուիլյամս, 46), 16.Մատիաս Նորման, 20.Պյեր Լե Մելու (17.Միլոտ Ռաշիցա, 46), 23.Կենի Մաքլին, 22.Տեեմու Պուկի, 24.Ջոշ Սարջենտ (44.Էդնրյու Օմոբամիդելե, 69)
Զգուշացում՝ Պյեր Լե Մելու 45՛ (Ն), Բեն Գիբսոն 55՛ (Ն), Մատիաս Նորման 83՛ (Ն) ; Հեռացում՝ Բեն Գիբսոն 65՛ (Ն)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
62 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 38
18 (13) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 2 (1)
16 ՏՈՒԳԱՆՔ 14
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 0
ԱՐՍԵՆԱԼ-ԱՍԹՈՆ ՎԻԼԱ 3-1 (2-0) MC
1-0՝ Թոմաս Տեյե Պարթի 23՛, 2-0՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 45՛, 3-0՝ Էմիլ Սմիթ Ռոու 56՛, 3-1՝ Ջեյկոբ Ռեմսի 82՛
ԱՐՍԵՆԱԼ. 32.Աարոն Ռամսդեյլ, 4.Բեն Ուայթ, 6.Գաբրիել, 18.Տակեխիրո Տոմիյասու, 20.Նունու Տավառես, 5.Թոմաս Տեյե Պարթի, 7.Բուկայո Սակա, 10.Էմիլ Սմիթ Ռոու, 23.Ալբերտ-Մբոյո Սամբի Լոկոնգա (15.Էնզլի Մեյտլենդ-Նայլզ, 73), 9.Ալեքսանդր Լյակազետ (8.Մարտին Էդեգոր, 68), 14.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (35.Գաբրիել Մարտինելի, 90)
ԱՍԹՈՆ ՎԻԼԱ. 1.Դամյան Էմիլիանո Մարտինես, 3.Մետ Տարգետ, 4.Էզրի Կոնսա, 5.Տայրոն Մինգզ, 16.Աքսել Տուանզեբե (31.Լեոն Բեյլի, 47), 2.Մետտի Կեշ, 6.Դուգլաս Լուիս, 7.Ջոն Մակգին, 10.Էմիլիանո Բուենդիա (41.Ջեյկոբ Ռեմսի, 68), 11.Օլլի Ուոտկինս, 20.Դենի Ինգզ (21.Անվար Էլ Գազի, 78)
Զգուշացում՝ Ալբերտ-Մբոյո Սամբի Լոկոնգա 45՛ (Ա), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 66՛ (Ա), Օլլի Ուոտկինս 1՛ (Ա), Տայրոն Մինգզ 27՛ (Ա), Ջոն Մակգին 32՛ (Ա), Մետ Տարգետ 61՛ (Ա), Դուգլաս Լուիս 84՛ (Ա) ; Մրցավար՝ Քրեյգ Պոուսոն (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
58 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 42
17 (8) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (4)
16 ՏՈՒԳԱՆՔ 9
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՉԵԼՍԻ 9 7 1 1 23 3 22
2 ԼԻՎԵՐՊՈՒԼ 9 6 3 0 27 6 21
3 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 9 6 2 1 20 4 20
4 ՎԵՍԹ ՀԵՄ 9 5 2 2 16 10 17
5 ԲՐԱՅԹՈՆ 9 4 3 2 9 9 15
6 ՏՈՏԵՆՀԵՄ 9 5 0 4 9 13 15
7 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ 9 4 2 3 16 15 14
8 ԷՎԵՐԹՈՆ 9 4 2 3 15 14 14
9 ԼԵՍԹԵՐ 9 4 2 3 15 15 14
10 ԱՐՍԵՆԱԼ 9 4 2 3 10 13 14
11 ՎՈՒԼՎԶ 9 4 1 4 9 9 13
12 ԲՐԵՆՏՖՈՐԴ 9 3 3 3 11 9 12
13 ԱՍԹՈՆ ՎԻԼԱ 9 3 1 5 13 15 10
14 ՈՒՈԹՖՈՐԴ 9 3 1 5 12 17 10
15 ՔՐԻՍՏԱԼ ՓԵԼԱՍ 9 1 6 2 11 14 9
16 ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ 9 1 5 3 8 12 8
17 ԼԻԴՍ 9 1 4 4 8 16 7
18 ԲԵՌՆԼԻ 9 0 4 5 7 15 4
19 ՆՅՈՒՔԱՍԼ 9 0 4 5 11 20 4
20 ՆՈՐՎԻՉ 9 0 2 7 2 23 2