Հեթ-տրիկ ու չորս գոլային «Օլդ Թրաֆորդում» և «Չելսիի» 50-րդ գոլը տուգանայինից

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության առաջին տուրի խաղային առաջին օրը Լոնդոնի «Արսենալը» խաղաց ու մրցակցի դաշտում պարտվեց «Բրենտֆորդին», իսկ ահա խաղային երկրորդ օրը վստահ հաղթանակներ տարան «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Լիվերպուլը»:

«Լիվերպուլը» մրցակցի դաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Նորվիչի» դարպասը, գոլերից մեկը խփեց Մոհամեդ Սալահը: Եգիպտացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվում է հինգ մրցաշրջան անընդմեջ գոլ խփել Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղում: Սալահը Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրերում բարձր արդյունավետությամբ է գործում սովորաբար: Առաջին տուրի խաղերում նա մասնակցել է իր թիմի խփած տասը գոլին՝ 7 գոլ և 3 գոլային փոխանցում: Նրանից առաջ է այս ցուցանիշով միայն Ուեյն Ռունին՝ 8 գոլ և 5 գոլային փոխանցում:

Սալահն արդեն 22 գոլ է խփել 24 խաղում «Լիվերպուլի» կազմում այն թիմերի հետ խաղերում, որոնք իրենց վերադարձն են նշել այդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում:

«Նորվիչը» կրեց 11-րդ անընդմեջ պարտությունը Պրեմիեր լիգայի շրջանակներում: Այս ցուցանիշով թիմն առաջ է միայն «Սանդերլենդից», որը 2003 թվականից մինչև 2005 թվականն ընկած ժամանակահատվածում Պրեմիեր լիգայի շրջանակներում պարտվել է 20 խաղ անընդմեջ:

Հաշվետու տուրում հաղթանակ տարավ «Լեսթերը»՝ շնորհիվ Ջեյմի Վարդիի խփած հաղթական գոլի: Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրերում Վարդիից (7) շատ Ռունին, Լեմպարդն ու Շիրերն (բոլորն էլ 8-ական գոլ) են շատ գոլ խփել:

Սեփական դաշտում «Կրիստալ Պելասի» դարպասն երեք անպատասխան գնդակ ուղարկեց Լոնդոնի «Չելսին»: Տանտերերի կազմում երկրորդ գոլը խփեց Կրիստիան Պուլիշիչը: Վերջինս ընդհանուր հաշվով հինգերորդ անգամ գրավեց «Պելասի» դարպասը: Ստացվում է՝ Պուլիշիչը Պրեմիեր լիգայի շրջանակներում խփած գոլերի 36 տոկոսը խփել է «Պելասին»: Խաղում հաշիվը բացեց Մարկոս Ալոնսոն՝ մրցակցի դարպասը գրավելով տուգանայինից կատարած հարվածով: Դա «Չելսիի» 50-րդ գոլն էր տուգանայինից Պրեմիեր լիգայի շրջանակներում: Այս ցուցանիշով «Ազնվականներից» առաջ է միայն «Մանչեսթեր Յունայթեդը», որի խաղացողները 64 անգամ են աչքի ընկել տուգանայինից կատարած հարվածներով:

Ի դեպ, «Յունայթեդն» իր հերթին հինգ գոլ խփեց «Լիդս Յունայթեդին» սեփական հարկի տակ՝ բաց թողնելով մեկը:  Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը, իսկ Պոլ Պոգբան դարձավ գոլային չորս փոխանցման հեղինակ: Ի դեպ, անցած առաջնության 26 խաղում ֆրանսիացին կատարել էր ընդամենն երեք գոլային: Պատմության մեջ երրորդ դեպքն է, երբ մանկունիանցիների խաղացողներից մեկը դառնում է հեթ-տրիկի հեղինակ, իսկ մյուսը կատարում է առնվազն երեք գոլային: Մինչ այս 1997 թվականին «Բարնսլիի» հետ խաղում Քոուլն է երեք գոլ խփել, Սուլշերն էլ աչքի է ընկել երեք գոլայինով, իսկ 2011 թվականին «Արսենալի» հետ մրցավեճում փայլել են Ռունին ու Յանգը, համապատասխանաբար, 3 գոլով ու 3 գոլայինով:

ՆՈՐՎԻՉ-ԼԻՎԵՐՊՈՒԼ 0-3 (0-1) MC
0-1՝ Դիոգու Ժոտա 26՛, 0-2՝ Ռոբերտու Ֆիրմինու 65՛, 0-3՝ Մոհամեդ Սալահ 74՛
ՆՈՐՎԻՉ. 1.Տիմ Կրուլ, 2.Մաքս Էրոնս, 4.Բեն Գիբսոն, 5.Գրանտ Հենլի, 30.Դիմիտրիս Յանուլիս, 7.Լուկաս Ռուպպ, 8.Բիլի Գիլմոր, 14.Տոդ Կենտուել (10.Կիրան Դոուել, 86), 17.Միլոտ Ռաշիցա (35.Ադամ Իդա, 77), 20.Lees-Melou, 22.Տեեմու Պուկի (24.Ջոշ Սարջենտ, 77)
ԼԻՎԵՐՊՈՒԼ. 1.Ալիսոն, 4.Վերջիլ վան Դեյկ, 21.Կոնստանտինոս Ցիմիկաս, 32.Ժոել Մատիպ, 66.Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդ, 7.Ջեյմս Միլներ, 8.Նաբի Կեյտա (67.Հարվի Էլիոտ, 83), 11.Մոհամեդ Սալահ, 15.Ալեքս Չեմբերլեն (3.Ֆաբինյո, 61), 10.Սադիո Մանե, 20.Դիոգու Ժոտա (9.Ռոբերտու Ֆիրմինու, 60)
Զգուշացում՝ Տոդ Կենտուել 53՛ (Ն), Ջեյմս Միլներ 25՛ (Լ) ; Մրցավար՝ Անդրե Մարիներ (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
49 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 51
8 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 12 (6)
4 ՏՈՒԳԱՆՔ 15
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 11
ԲԵՌՆԼԻ-ԲՐԱՅԹՈՆ 1-2 (1-0) MC
1-0՝ Ջեյմս Տարկովսկի 2՛, 1-1՝ Նիլ Մոպե 73՛, 1-2՝ Ալեքսիս Մակկալիստեր 78՛
ԲԵՌՆԼԻ. 1.Նիկ Պոուպ, 2.Մետյու Լոութոն, 3.Չառլի Թեյլոր, 5.Ջեյմս Տարկովսկի, 6.Բեն Մի, 4.Ջեյկ Քորկ (27.Մատեյ Վիդրա, 86), 7.Յոհան Գուդմունդսոն, 11.Դուայթ Մաքնեյլ (8.Ջոշ Բրոունխիլ, 86), 18.Էշլի Ուեսթվուդ, 9.Քրիս Վուդ, 19.Ջեյ Ռոդրիգես (10.Էշլի Բառնս, 70)
ԲՐԱՅԹՈՆ. 26.Ռոբերտ Սանչես, 4.Ադամ Ուեբստեր, 5.Լյուիս Դանկ, 24.Շեյն Դաֆի, 8.Իվ Բիսումա, 12.Էնոկ Մվեպու (14.Ադամ Լալանա, 46), 13.Պասկալ Գրոսս, 17.Ստիվեն Ալզատե (15.Յակուբ Մոդեր, 73), 20.Սոլոմոն Մարչ, 9.Նիլ Մոպե, 11.Լեանդրո Տրոսար (10.Ալեքսիս Մակկալիստեր, 76)
Զգուշացում՝ Յոհան Գուդմունդսոն 9՛ (Բ), Ջեյմս Տարկովսկի 13՛ (Բ), Նիլ Մոպե 26՛ (Բ) ; Մրցավար՝ (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
45 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 55
9 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 8 (6)
7 ՏՈՒԳԱՆՔ 6
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 6
ՉԵԼՍԻ-ՔՐԻՍՏԱԼ ՓԵԼԱՍ 3-0 (2-0) MC
1-0՝ Մարկոս Ալոնսո 27՛, 2-0՝ Քրիստիան Պուլիսիչ 40՛, 3-0՝ Տրեվո Չալոբա 58՛
ՉԵԼՍԻ. 16.Էդուար Մենդի, 2.Անտոնիո Ռյուդիգեր, 3.Մարկոս Ալոնսո (33.Էմերսոն, 86), 4.Անդրեաս Քրիստենսեն, 14.Տրեվո Չալոբա, 28.Սեսար Ասպիլիկուետա (24.Ռիս Ջեյմս, 67), 5.Ժորժինյո, 17.Մատեո Կովաչիչ, 19.Մեյսոն Մաունթ, 10.Քրիստիան Պուլիսիչ (29.Կայ Հավերց, 81), 11.Տիմո Վերներ
ՔՐԻՍՏԱԼ ՓԵԼԱՍ. 13.Վիսենտե Գուաիտա, 2.Ջոել Ուորդ, 3.Տայրիկ Միտչել, 6.Մարկ Գեհի, 8.Շեյկու Կույատե, 15.Ջեֆրի Շլուպ (16.Յոհակիմ Անդերսեն, 57), 18.Ջեյմս Մքարթուր, 44.Ջայրո Ռիդեվալդ (39.Եսուրան Ռակ-Սակի, 77), 9.Ջորդան Այու, 11.Ուիլֆրիդ Զահա, 14.Ժան-Ֆիլիպ Մատետա (20.Քրիստիան Բենտեկե, 57)
Մրցավար՝ Ջոն Մոսս (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
67 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 33
11 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 3 (1)
14 ՏՈՒԳԱՆՔ 10
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
ԷՎԵՐԹՈՆ-ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ 3-1 (0-1) MC
0-1՝ Ադամ Արմստրոնգ 22՛, 1-1՝ Ռիշարլիսոն 47՛, 2-1՝ Աբդուլայ Դուկուրե 76՛, 3-1՝ Դոմինիկ Կալվերտ-Լյուին 81՛
ԷՎԵՐԹՈՆ. 1.Ջորդան Պիկֆորդ, 4.Մեյսոն Հոլգեյթ, 5.Մայքլ Քին, 12.Լյուկա Դին, 23.Սիմուս Կոլեման, 6.Ալան, 11.Դեմարայ Գրեյ (13.Յերի Մինա, 83), 14.Անդրոս Թաունսենդ (17.Ալեքս Իվոբի, 70), 16.Աբդուլայ Դուկուրե, 7.Ռիշարլիսոն (42.Էնթոնի Գորդոն, 89), 9.Դոմինիկ Կալվերտ-Լյուին
ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ. 1.Ալեքս Մակարտի, 5.Ջեկ Սթիվենս, 15.Ռոմեն Պեռո (11.Նաթան Ռեդմոնդ, 83), 21.Վալենտինո Լիվրամենտո, 22.Մոհամեդ Սալիսու, 6.Օրիոլ Ռոմեու (27.Իբրաիմա Դիալո, 80), 8.Ջեյմս Ուորդ-Պրոուզ, 19.Մուսա Ջենեպո, 9.Ադամ Արմստրոնգ, 10.Չե Ադամս, 32.Թեո Ուոլքոտ (23.Նատան Տելլա, 80)
Զգուշացում՝ Ռիշարլիսոն 30՛ (Է), Աբդուլայ Դուկուրե 77՛ (Է) ; Մրցավար՝ Քեվին Ֆրենդ (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
49 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 51
10 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 5 (4)
11 ՏՈՒԳԱՆՔ 14
6 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 8
ԼԵՍԹԵՐ-ՎՈՒԼՎԶ 1-0 (1-0) MC
1-0՝ Ջեյմի Վարդի 41՛
ԼԵՍԹԵՐ. 1.Կասպեր Շմեյխել, 4.Չագլար Սյոյունջու, 21.Ռիկարդու Պերեյրա, 33.Լյուկ Տոմաս, 7.Հարվի Բառնս (14.Կելեչի Իհենաչո, 72), 8.Յուրի Տյելեման, 10.Ջեյմս Մեդիսոն (42.Բուբակառի Սումարի, 62), 18.Դանիել Ամարտի, 25.Վիլֆրեդ Նդիդի, 9.Ջեյմի Վարդի, 17.Այոսե Պերես (23.Յանիկ Վեստերգոր, 63)
ՎՈՒԼՎԶ. 1.Ժոզե Սա, 2.Կի-Յանա Հուվեր, 5.Ֆեռնանդո Մարսալ, 16.Կոնոր Կոդի, 23.Մաքս Կիլմեն (17.Ֆաբիո Սիլվա, 90), 8.Ռուբեն Նեւեշ, 27.Ռոմեն Սաիս, 28.Ժոաու Մոուտինյու (32.Լենդեր Դենդոնկեր, 67), 37.Ադամա Տռաորե, 9.Ռաուլ Խիմենես, 11.Ֆրանցիսկու Տրինկան (18.Մորգան Գիբս-Ուայթ, 86)
Զգուշացում՝ Ջեյմի Վարդի 90՛ (Լ), Ֆեռնանդո Մարսալ 59՛ (Վ), Կի-Յանա Հուվեր 76՛ (Վ) ; Մրցավար՝ Քրեյգ Պոուսոն (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
57 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 43
7 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (3)
6 ՏՈՒԳԱՆՔ 8
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ՈՒՈԹՖՈՐԴ-ԱՍԹՈՆ ՎԻԼԱ 3-2 (2-0) MC
1-0՝ Էմանուել Դենիս 10՛, 2-0՝ Իսմաիլա Սառ 42՛, 3-0՝ Կուչո Էրնանդես 67՛, 3-1՝ Ջոն Մակգին 70՛, 3-2՝ Դենի Ինգզ 90՛ (11մ)
ՈՒՈԹՖՈՐԴ. 26.Դանիել Բախման, 5.Վիլյամ Էկոնգ, 11.Ադամ Մասինա, 15.Քրեյգ Քեթկարտ, 27.Քրիստիան Կաբասելե, 4.Օգենեկարո Էտեբո, 8.Թոմ Կլեվերլի (9.Տրոյ Դինի, 80), 12.Կեն Սեմա, 33.Յուրայ Կուցկա (16.Դեն Գոսլինգ, 69), 23.Իսմաիլա Սառ, 25.Էմանուել Դենիս (29.Կուչո Էրնանդես, 66)
ԱՍԹՈՆ ՎԻԼԱ. 1.Դամյան Էմիլիանո Մարտինես, 3.Մետ Տարգետ (41.Ջեյկոբ Ռեմսի, 47), 4.Էզրի Կոնսա, 5.Տայրոն Մինգզ, 18.Էշլի Յանգ, 2.Մետտի Կեշ, 7.Ջոն Մակգին, 19.Մարվելուս Նակամբա, 21.Անվար Էլ Գազի (31.Լեոն Բեյլի, 60), 10.Էմիլիանո Բուենդիա (15.Բերտրան Տրաորե, 72), 20.Դենի Ինգզ
Զգուշացում՝ Յուրայ Կուցկա 23՛ (ՈՒ), Կեն Սեմա 55՛ (ՈՒ), Օգենեկարո Էտեբո 86՛ (ՈՒ), Տայրոն Մինգզ 54՛ (Ա) ; Մրցավար՝
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
39 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 61
11 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (2)
17 ՏՈՒԳԱՆՔ 13
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ-ԼԻԴՍ 5-1 (1-0) MC
1-0՝ Բռունո Ֆերնանդեշ 30՛, 1-1՝ Լյուկ Էյլինգ 49՛, 2-1՝ Մեյսոն Գրինվուդ 52՛, 3-1՝ Բռունո Ֆերնանդեշ 54՛, 4-1՝ Բռունո Ֆերնանդեշ 60՛, 5-1՝ Ֆրեդ 68՛
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ. 1.Դավիդ Դե Խեա, 2.Վիկտոր Լինդելոֆ, 5.Հարի Մագուայր, 23.Լյուկ Շոու, 29.Աարոն Վան-Բիսիկա, 6.Պոլ Պոգբա (9.Անտոնի Մարսյալ, 75), 17.Ֆրեդ, 18.Բռունո Ֆերնանդեշ, 21.Դենիել Ջեյմս (25.Ջեյդոն Սանչո, 74), 39.Սքոթ Մաքթոմինեյ (31.Նեմանյա Մատիչ, 70), 11.Մեյսոն Գրինվուդ
ԼԻԴՍ. 1.Իլյան Մելյե, 2.Լյուկ Էյլինգ, 5.Ռոբին Կոխ, 6.Լայամ Կուպեր, 21.Պասկալ Ստրեյկ, 15.Ստյուարտ Դալլաս, 22.Ջեկ Հարիսոն (17.Էլդեր Կոշտա, 70), 43.Մատեուշ Կլիխ, 9.Պատրիկ Բեմֆորդ (11.Թայլեր Ռոբերտս, 77), 10.Ռաֆինյա, 19.Ռոդրիգո Մորենո (3.Ջունիոր Ֆերպո, 46)
Զգուշացում՝ Լյուկ Շոու 83՛ (Մ), Լայամ Կուպեր 59՛ (Լ), Ռաֆինյա 62՛ (Լ) ; Մրցավար՝ Պոլ Տիռնի (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
49 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 51
15 (9) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 8 (3)
11 ՏՈՒԳԱՆՔ 9
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ԲՐԵՆՏՖՈՐԴ-ԱՐՍԵՆԱԼ 2-0 (1-0) MC
1-0՝ Սերջի Կանոս 22՛, 2-0՝ Կրիստիան Ներգոր 73՛
ԲՐԵՆՏՖՈՐԴ. 1.Դավիդ Ռայա, 3.Ռիկո Հենրի, 5.Իտան Պիննոկ, 18.Պոնտուս Յանսոն, 6.Կրիստիան Ներգոր, 15.Ֆրենկ Օնիկա (28.Մադս Բիդստրուպ, 80), 20.Քրիստոֆեր Այեր (29.Մեդս Բիչ Սորենսեն, 71), 27.Վիտալի Ջանելտ, 7.Սերջի Կանոս, 17.Այվեն Տոունի, 19.Բրիան Մբեմո (9.Մարկուս Ֆորսս, 86)
ԱՐՍԵՆԱԼ. 1.Բերնդ Լենո, 3.Կիրան Տիրնի, 4.Բեն Ուայթ, 21.Կալում Չեմբերս (20.Նունու Տավառես, 82), 22.Պաբլո Մարի, 23.Ալբերտ-Մբոյո Սամբի Լոկոնգա, 34.Գրանիտ Ջակա, 10.Էմիլ Սմիթ Ռոու, 19.Նիկոլյա Պեպե, 26.Ֆոլարին Բալոգուն (7.Բուկայո Սակա, 58), 35.Գաբրիել Մարտինելի (24.Ռեյս Նելսոն, 71)
Մրցավար՝ Մայքլ Օլիվեր (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
35 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 65
8 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 17 (5)
12 ՏՈՒԳԱՆՔ 8
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5