Անժելո Մենեզեսը հեռանում է «Արարատ-Արմենիայից»

Անժելո Մենեզեսի և «Արարատ-Արմենիայի» միջև գործող պայմանագրի ժամկետը ավարտվել է: Կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել ժամկետը: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Անժելոն թիմին միացել էր 2019 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում մասնակցել է 53 խաղի, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: