Անչելոտին վերադարձավ «Մադրիդ»

Մադրիդի «Ռեալում» Զինեդին Զիդանին կփոխարինի Կառլո Անչելոտին: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Իտալացի մասնագետն ակումբի հետ ստորագրել է երեք տարվա պայմանագիր: Հիշեէր ցնենք, որ 2013 թվականից մինչև 2015 թվականը նա գլխավորել է «Մադրիդը»: Առաջին իսկ մրցաշրջանում թիմը կարողացավ հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Իսպանիայից հեռանալուց հետո փորձառու մասնագետն աշխատել է Մյունխենի «Բավարիայում»,  «Նապոլիում»,  իսկ 2019 թվականից գլխավորում էր անգլիական «Էվերտոնը»: