CIES Football Observatory-ն հրապարակել է Եվրոպայի առաջատար 5 լիգայի ամենաթանկարժեք խաղացողների թարմացված աղյուսակը:
Ցանկը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկու Ռեշֆորդը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 165,6 միլիոն եվրո: Եռյակում են Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն (€ 152 մլն) ու «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (€ 152 մլն): Սա այն դեպքում, երբ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն, որը գլխավորում էր ցանկը անցած տարբերակում, հիմա ընդամենը հինգերորդն է:
Նշվում է, որ վերջին տարիների ֆուտբոլային աստղերը զգալիորեն զիջել են դիրքերը: Մասնավորապես Լիոնել Մեսսին 97-րդն է ցանկում, իսկ Ռոնալդուն ու Նեյմարն ընդհանրապես դուրս են մնացել թոփ-100-ից:
Ամենաթանկարժեքները
- 1. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ») — € 165,6 մլն
2. էրլինգ Հոլանդ («Բորուսիա» Դորտմունդ) — € 152 մլն
3. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») — € 151,6 մլն
4. Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ») — € 151,1 մլն
5. Կիլիան Մբապե («Պարի Սեն Ժերմեն») — € 149,4 մլն
6. Ջեյդոն Սանչո («Բորուսիա» Դորտմունդ) — € 148,3 մլն
7. Ժոաու Ֆելիշ («Ատլետիկո») — € 141,5 մլն
8. Ալֆոնսո Դևիս («Բավարիա») — € 139,2 մլն
9. Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի») — € 136,9 մլն
10. Կայ Խավերց («Չելսի») — € 136 մլն
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am