Երևանի «Արարատ-Արմենիայից» հեռացած Ալեքս Կրիստիան Ջունիորը կարող է կարիերան շարունակել ղազախական «Ատիրաու» թիմում, որը գլխավորում է հայ մասնագետ Արամ Ոսկանյանը: Այս մասին հայտնում է HaitiTempo պարբերականը:
Ալեքսը վերջերս խզեց պայմանագիրը Հայաստանի չեմպիոնի հետ: Պաշտպանը մինչ այդ հանդես է եկել «Գանձասարում»: Աղբյուրի հաղորդման համաձայն՝ ֆուտբոլիստն անցած ուրբաթ օրը մեկնել է Թուրքիա, որտեղ «Ատիրաուն» անցկացնում է ուսումնամարզական հավաք:
Հիշեցնենք, որ վերջերս Արամ Ոսկանյանն երկարաձգեց գործող պայմանագրի ժամկետն «Ատիրաուի» հետ:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am