Ալեքսիսը կխաղա «Ինտերում». «Յունայթեդը» բաց է թողել խաղացողին անվճար

Ալեքսիս Սանչեսը կարիերան կշարունակի միլանյան «Ինտերում»: Իտալական ակումբը ձեռք է բերել հարձակվողի տրանսֆերն ամբողջությամբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա չիլիացին ակումբի հետ ստորագրել է պայմանագիր,որի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականը: Հատկանշական է, որ տրանսֆերի համար իտալական կողմը ոչ մի գումար չի վճարել:

Սանչեսը խզել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և միացել է միլանյան թիմին ազատ գործակալի կարգավիճակով: «Ինտերում» Ալեքսիսը տարեկան ստանալու է 7 միլիոն եվրո աշխատավարձ:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում չիլիացին «Ինտերում» խաղում էր վարձակալական հիմունքներով: Ֆուտբոլիստն անցկացրած 29 խաղում խփել է 4 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում:

Hot Videos