Ալեքսանդր Կարապետյանն՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը համալրել է «Արարատ-Արմենիայի» շարքերը: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հանդես է եկել գերմանական «Վեհեն», «Օբերնյուլանդ», «Էլվերսբերգ», «Հոմբուրգ», լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժ», «Գրևենմախեր», «Պրոգրես Նիդերկորն», ռուսական «Սոչի» թիմերում: «Ֆ91 Դյուդելանժի» կազմում դարձել է Լյուքսեմբուրգի չեմպիոն: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռուսական «Տամբովի» ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել վեց գոլի հեղինակ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am