Երևանի «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունից հայտնում են» որ թիմի ֆուտբոլիստ Ալեքս Ջունիոր Քրիստիանի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել ժամկետը:
Ալեքսը թիմին միացել էր 2019 թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 45 խաղի և դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am