«Ալաշկերտը» տուգանվել է կես միլիոն դրամով

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Օրակարգում են եղել մի շարք հարցեր, մասնավորապես «Ալաշկերտ-2»-ի Առաջին խմբից դուրս գալու հարցը:  2020/2021 մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբի առաջնության հետագա մասնակցությունից «Ալաշկերտ-2» թիմի հրաժարվելու համար, ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`
«Ալաշկերտ-2» թիմին հեռացրել է ՀՀ Առաջին խմբի առաջնությունից, «Ալաշկերտ» ՖԱ-ին տուգանել 500000 ՀՀ դրամի չափով։ Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am