«Ալաշկերտը» հաղթեց, Եղիշե Մելիքյանն էլ մի քանի խոսք ասաց մրցավարների հասցեին

Հայաստանի առաջնության երկրորդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցելու է «Նոայի» հետ և հաղթեց 1:0 հաշվով: Տանտերերը հաղթական գոլը խփեցին խաղի ավարտից րոպեներ առաջ: Հանդիպումն առանձնացավ նաև ուշագրավ դրվագով: Դրվագներից մեկում հյուրերը խախտեցին կանոնները՝ կանգնեցնելով ալաշկերտցիների արագ հակագրոհը: Դժգոհելով մրցավարի գործողություններից՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նույնիսկ հասցրեց մի քանի արտահայտություն թույլ տալ խաղը սպասարկող անձնակազմի հասցեին:

ԱԼԱՇԿԵՐՏ-ՆՈԱ 1-0 (0-0) MC
1-0՝ Դավիթ Դավիդյան 90՛
ԱԼԱՇԿԵՐՏ. 55.Օգնեն Չանչարեւիչ, 3.Տարոն Ոսկանյան, 4.Ռիստո Միտրեվսկի, 8.Գագիկ Դաղբաշյան, 33.Իգոր Գոնչար, 7.Կոմե Բատիստա, 20.Տիագո Գալվան, 21.Արտակ Գրիգորյան, 10.Ալեքսանդր Գլիշիչ, 88.Ֆերանդես Ջեֆերսոն (19.Պապե Կամարա, 74), 99.Նիկիտա Տանկով (97.Դավիթ Դավիդյան, 51)
ՆՈԱ. 37.Մաքսիմ Շվագիրեվ, 4.Ժորդի Մոնրոյ Արարատ (10.Բենիկ Հովհաննիսյան, 74), 5.Վլադիսլավ Կրյուչկով, 14.Միխայիլ Կովալենկո, 7.Էդուարդ Էմսիս (57.Պավել Դեոբալդ, 65), 11.Արտյոմ Սիմոնյան (9.Վլադիմիր Ազարով, 46), 16.Էլիստանո Մանգա (6.Սոսլան Կագերմազով, 74), 17.Նիկիտա Դուբչակ (8.Յուրի Գարեգինյան, 46), 69.Դենիս Դեդեչկո, 31.Դմիտրի Լավրիշչեվ, 94.Դանու Սպետարու
Զգուշացում՝ Օգնեն Չանչարեւիչ 62՛ (Ա), Ալեքսանդր Գլիշիչ 72՛ (Ա), Արտակ Գրիգորյան 78՛ (Ա), Էլիստանո Մանգա 45՛ (Ն), Դանու Սպետարու 78՛ (Ն), Վլադիմիր Ազարով 83՛ (Ն) ; Մրցավար՝
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
50 Գնդակին տիրելը (%) 50
7 Հարվածներ 5
5 Հարված Դարպասին 0
1 Անկյունայիններ 4

Hot Videos