«Ալաշկերտն» հաղթեց, «Արարատը» պարտվեց. Պայքարը շարունակվում է

Հայաստանի ընթացիկ առաջնության շրջանակներում կայացան հետաձգված խաղերից երկուսը: Չեմպիոնության համար պայքարող Երևանի «Արարատը» սայթաքեց ու նահանջեց մրցաշարային աղյուսակում, իսկ ահա Երևանի «Ուրարտուն» երկրորդ անընդմեւ հաղթանակը տարավ ու բարելավեց դիրքերը: Զուգահեռ ընթացող մրցավեճում հաղթանակ տարավ Երևանի «Ալաշկերտը»: Թիմն երեք միավոր կորզեց՝ շնորհիվ խաղի վերջում խփած գոլի: Ալեքսանդր Գրիգորյանի նորամուտն ալաշկերտցիների ղեկին կարելի է ստացված համարել: Գործող չեմպիոն «Արարարտ-Արմենիան» պարտվեց:

Չեմպիոնական մրցավազք

Գրանցված արդյունքներից հետո մրցաշարային աղյուսակում հետևյալ պատկերն է: «Նոան» առաջին տեղում է՝ վաստակած 41 միավորով: Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Ալաշկերտը», որն ակտիվում ունի 40 միավոր: Երրորդ և չորրորդ տեղերը կիսում են «Արարատ-Արմենիան» ու «Ուրարտուն», իրենց ակտիվում ունեն 38-ական միավոր: «Արարատն» հինգերորդն է 37 միավորով:

Խաղացանկ

Առաջատար «Նոային» մնացել է մեկ հանդիպում: Թիմն ընդունելու է «Վանին»: «Ալաշկերտն» այս ընթացքում երկու հանդիպում ունի անցկացնելու. Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն մեկ անգամ դեռ մրցելու է «Արարատ-Արմենիայի» հետ (տանը ), ինչպես նաև խաղալու է «Արարատի» հետ (դրսում): Ինչ վերաբերում է «Արարատ-Արմենիային», ապա թիմը մեկ խաղ ունի «Ալաշկերտի» հետ: Երկու խաղ պետք է անցկացնի «Արարատը»: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը բացի «Ալաշկերտի» հետ խաղից (տանը), մրցելու է նաև «Շիրակի» հետ:  «Ուրարտուն» իր հերթին պահեստում ունի մեկ հանդիպում. թիմը մրցելու է «Փյունիկի» հետ:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Նոա 23 12 5 6 34 18 41
2.  Ալաշկերտ 22 11 7 4 23 15 40
3. Արարատ-Արմենիա 23 10 8 5 32 16 38
4. Ուրարտու 23 10 8 5 32 16 38
5.  Արարատ 22 10 7 5 29 15 37
6.  Վան 23 8 4 11 23 29 28
7.  Փյունիկ 23 6 7 10 20 17 25
8.  Լոռի ՖԱ 24 7 2 15 16 44 23
9.  Շիրակ 23 2 7 14 17 48 13

Պայքարը ստորին հատվածում

«Շիրակին» մնացել է մեկ հանդիպում, բայց փրկել իրավիճակն այլևս հնարավոր չէ: Նախավերջին հորիզոնականը կզբաղեցնի նախավերջին հորիզոնականը:

Խաղացանկ

«Փյունիկին» մնացել է մեկ հանդիպում, թիմը մրցելու է «Ուրարտուի» հետ: Ինչ վերաբերում է «Վանին», ապա չարենցավանցիներին մնացել է մեկ խաղ «Նոայի» հետ: