Երևանի «Ալաշկերտը»՝ Հայաստանի չեմպիոն

Հայաստանի ընթացիկ առաջնության վերջին տուրից հետո միայն հայտնի դարձան բոլոր մրցանակակիրները: Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ հաղթեց «Արարատ-Արմենիային» ու պատմության մեջ չորրորդ անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Նոան», որն իր հերթին պարտվեց Չարենցավանի «Վանին»: Երրորդ տեղը զբաղեցրեց Երևանի «Ուրարտուն» չորրորդ տեղը՝ Երևանի «Արարատը»: «Արարատ-Արմենիան» բավարարվեց միայն հինգերորդ տեղով:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Ալաշկերտ 24 13 7 4 25 15 46
2.  Նոա 24 12 5 7 35 20 41
3.  ՈՒրարտու 24 12 5 7 28 19 41
4. Արարատ 24 11 7 6 34 18 40
5.  Արարատ-Արմենիա 24 10 8 6 33 16 38
6.  Վան 24 9 4 11 25 30 31
7.  Փյունիկ 24 6 7 11 20 18 25
8.  Լոռի ՖԱ 24 7 2 15 16 44 23
9.  Շիրակ 24 2 7 15 19 53 13