«Ալաշկերտը»՝ Սուպերգավաթակիր

Սեպտեմբերի 24-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի 2021 թվականի հանդիպումը, որում մրցում էին նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Ալաշկերտը» և գավաթակիր «Արարատը»: Էմբալոյի խփած միակ գոլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց 1:0 հաշվով և դարձավ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթակիր:

«Ալաշկերտ»-«Արարատ»` 1:0 (0:0)

  • Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
  • Մրցավար` Աշոտ Ղալթախչյան
  • Գոլը` Էմբալո, 55