«Ալաշկերտը» կխաղա «Լասկ Լինցի», Թել Ավիվի «Մակքաբիի» և ՀԻԿ-ի հետ

Կայացավ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Երևանի «Ալաշկերտն» իմացավ մրցակիցներին` «Լասկ Լինց» (Ավստրիա), «Մակքաբի Թել Ավիվ» (Իսրայել), ՀԻԿ Հելսինկի (Ֆինլանդիա): Խմբային փուլի առաջին տուրը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, իսկ վեցերորդ տուրը դեկտեմբերի 9-ին:

Խումբ А

«Լասկ» (Ավստրիա)
«Մակքաբի ԹԱ» (Իսրայել)
«Ալաշկերտ» (Հայաստան)
ՀԻԿ (Ֆինլանդիա)

Խումբ B

«Գենտ» (Բելգիա)
«Պարտիզան» (Սերբիա)
«Ֆլորա» (Էստոնիա)
«Անորտոսիս» (Կիպրոս)

Խումբ C

«Ռոմա» (Իտալիա)
«Զարյա» (Ուկրաինա)
ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
«Բուդե-Գլիմտ» (Նորվեգիա)

Խումբ D

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)
«Կլուժ» (Ռումինիա)
«Յաբլոնեց» (Չեխիա)
«Ռանդերս» (Դանիա)

Խումբ E

«Սլավիա» (Չեխիա)
«Ֆեյենորդ» (Հոլանդիա)
«Ունիոն Բեռլին» (Գերմանիա)
«Մակքաբի Հ» (Իսրայել)

Խումբ F

«Կոպենհագեն» (Դանիա)
ՊԱՕԿ (Հունաստան)
«Սլովան» (Սլովակիա)
«Լինկոլն» (Ջիբրալթար)

Խումբ G

«Տոտենհեմ» (Անգլիա)
«Ռեն» (Ֆրանսիա)
«Վիտես» (Հոլանդիա)
«Մուրա» (Սլովենիա)

Խումբ H

«Բազել» (Շվեյցարիա)
«Կարաբախ» (Ադրբեջան)
«Կայրաթ» (Ղազախստան)
«Օմոնիա» (Կիպրոս)